«Վայրի Արևմուտքի աշխարհը». HBO-ի նոր սերիալի առաջին եթերաշրջանն ավարտվում է

Ամերիկյան հայտնի HBO ընկերությունն այս հոկտեմբերին հանրությանը ներկայացրեց «Վայրի Արևմուտքի աշխարհը» (Westworld) նոր ֆիլմաշարը: Այն, ինչպես և նախորդ մեգա նախագծերը («The Game of Thrones», «Breaking Bad») միանգամից մեծ լսարան հավաքեց: Նշենք որ, սերիալում նկարահանվել են հայտնի դերասաններ Էնտոնի Հոփքինսը, Ջեֆրի Ռայթը, Էդ Հարիսը, ինչպես նաև հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը:

Նոր ֆանտաստիկ ֆիլմաշարում գործողությունները ծավալվում են հսկայական զվարճանքի այգումմ որը կոչվում է «Վայրի Արևմուտք»: Զվարճանքների այգու գործարկումը մեծ շահույթ է բերում հիմնադիրներին: Այստեղ ժամանում են հարուստ զբոսաշրջիկներ, որպեսզի զգան ժամանակի շունչը, մասնակից լինեն իրադարձություններին: Մեծ գումարների դիմաց նրանք հայտնվում են արհեստական մի աշխարհում, որտեղ գործողություններն ընթանում են իրենց նախընտրած սյուժեով:

Այգու այցելուներին դիմավորում են «տեղի բնակիչները», որոնք, իրականում, ռոբոտ-անդրոիդներ են և ոչնչով չեն տարբերվում մարդկանցից: Նրանց հետ մարդիկ վարվում են՝ ինչպես ցանկանան: Նրանց բռնության են ենթարկում, տանջում ու սպանում են: Այնուհետև անդրոիդներին վերանորոգում են ու վերածրագրավորում և նրանք կրկին վերածվում են մարդկանց խաղալիքների: Անդրոիդները չեն էլ կասկածում, որ իրենց ողջ կյանքը հորինված է:

Բայց «Վայրի Արևմուտքի» հիմնադիր դոկտոր Ֆորդը (Էնթոնի Հոփքինս)՝  նոր ծրագիր է ներդնում՝ «Անուրջներ» անվանումով, որն ավելի է նմանեցնում անդրոիդներին մարդկանց: Անդրոիդները սկսում են հիշել իրենց նախկին ծրագրավորված սյուժեները, որոնք մասնագետները ամեն անգամ վերափոխում էին: Ամեն ինչ շուռ է գալիս:  Անդրոիդներն աստիճանաբար  սկսում են հասկանալ իրենց էությունը: Հերոսուհիներից մեկը նույնիսկ մտադիր է բանակ ստեղծել, որպեսզի ամեն գնով դուրս գան այգուց և ապրեն ազատ:

Բայց արդյո՞ք այցելուները կամ այգու աշխատակիցներն իրական մարդիկ են: Նրանց մեջ էլ, պարզվում է, կան արհեստական ինտելեկտով արարածներ: Իսկ վերջին սերիայում ո՞վ կբացահայտվի որպես անդրոիդ, պարզ կդառնա մոտ օրերս: Վիվառոն սահմանել է հատուկ խաղադրույքներ «Վայրի Արևմուտքի աշխարհը» ֆիլմաշարի առաջին եթերաշրջանի ավարտին: Գործակիցներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով :

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ