UCOM-ը բնակարաններ կնվիրի Օլիմպիական չեմպիոններին

Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի Ռիո դե Ժանեյրո մեկնած ու հաղթական մեդալներով վերադարձած մարզիկները Ucom ընկերության բաժնետերերի խորհրդի որոշմամբ բնակարաններ ու դրամական պարգևներ կստանան։

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր՝ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը և փաստացի կերպով՝ արծաթե մեդալակիր, սակայն մեզ համար միանշանակ՝ օլիմպիական չեմպիոն՝ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը բնակարաններ կստանան իրենց ծննդավայրերում՝ Գյումրիում և Վաղարշապատում: Իսկ փոխչեմպիոններ՝ ծանրորդ Գոռ Մինասյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը կստանան խոշոր դրամական պարգևներ:

Ինչպես արդեն հայտնել ենք, մեր երկիրը լավագույնս ներկայացրած բոլոր մեդալակիրներն ընդմիշտ անվճար կօգտվեն նաև Ucom-ի Triple Play փաթեթից ու շարժական կապի ամենաբարձր ու ամենաընդգրկուն սակագնային պլանից:

«Արդեն պատմական դարձած Ռիո-2016 ամառային օլիմպիական խաղերին մեր մարզիկներն արեցին հնարավորն ու անհնարինը, որպեսզի մենք բոլորս հպարտանալու առիթներ ունենանք։ Այժմ եկել է պահը, որպեսզի մենք հայտնենք մեր երախտագիտությունը Հայաստանի օլիմպիական հավաքականի բոլոր մարզիկներին, և մասնավորապես՝ մեդալակիրներին, ովքեր առավել քան արժանի են դրվատանքի: Հուսով ենք, որ չեմպիոնների բնակարանամուտը կոգեշնչի նրանց ակտիվ գործունեություն ծավալելու ուղղությամբ և կնպաստի տեղի համայնքներում սպորտի զարգացմանը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ