«Սասուոլո» – «Ռոմա»

Չհասցրեցին եվրոպական ակումբային առաջատար առաջնությունները շունչ քաշել հանգստյան օրերի թոհուբոհից, վրա հասավ հերթական միդ-վիքը: Սևեռում եմ ուշադրությունս ապենինյան թերակղզու վրա, որտեղ կկայանա իմ կարծիքով, տուրի ամենահետաքրքիր ու անկանխատեսելի հանդիպումը՝ «Սասուոլո»-«Ռոմա»: Ըմբոստ ներովերդիները կփորձեն հերթական անգամ լուրջ պայքար առաջարկել իրենցից կարգով զգալիորեն բարձր համարվող մրցակցին: Մանավանդ որ հանդիպումը կայանալու է հենց Ռեջո-նել-Էմիլիայում:

«Սասուոլո»

Իտալիայի նախորդ երկու առաջնություններում մեծ աղմուկ հանած «Սասուոլոն» հասավ մինչև Եվրոպա Լիգա: Ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում: Թեպետ թիմերի կարգերը տարբեր են, բայց նրանք երկուսն էլ ներկայացնում են Իտալիան հին մայրցամաքի մրցաշարում: Առաջիկա խաղում Դի Ֆրանչեսկոն չի կարողանա հույսը դնել առաջատար Դոմենիկո Բերարդիի վրա: Վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնի նաև Միսսիրոլին: Սակայն թիմի ամենամեծ կորուստը թիմի ավագ Ֆրանչեսկո Մանյանելլիի բացակայությունն է: Նա շարքից դուրս է եկել մոտ 1 ամսով: Այս հանգամանքը գուցե ամենակարևոր դերը խաղա այս հանդիպմանը: Առանց նրա թիմի միջին գիծը նման է ձմռանը փողոցում կանգնած մերկ մարդու, որին մրցակիցը պատրաստ կլինի տաքացնել…գոլերով:

«Ռոմա»

Գայլերի կադրային խնդիրներն անհամեմատ քիչ են: Լազարեթում միայն Դիեգո Պերոտտին է: Արգենտինացի ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել վնասվածքից ու անգամ չի հայտավորվել առաջիկա խաղին: Փոխարենը լավ մարզավիճակ են հավաքել առաջատարները: Էլ Շարաավին աչքի է ընկել արդեն 2 խաղում անընդմեջ: Վերջին անգամ նման աշխարհը տեսել էր անհիշելի ժամանակներում: Կևին Ստրոտմանի մասնակցությունը խաղին հարցականի տակ է:

Խաղադրույք

Թեպետ դաշտի տերերը համառ են ու պայքարում են մինչև վերջ, այնուամենայնիվ «Ռոման» այսօր ավելի լավ ու գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում ու վերելքի ճամփա է բռնել: Հավատում եմ, որ կլինի գլառատ ու հետաքրքիր խաղ:

Ռոմա և քիչ 4,5 – 2,17

Ռոբերտ Գասպարյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ