«Ռոմա» – «Աուստրիա»

Իտալիայի մայրաքաղաքային գայլերի ոհմակը, չկարողանալով տեղ գրավել չեմպիոնլիգյան խմբային փուլի խաղարկությունում, հիմա փորձում է բոլորին, առաջնահերթ սեփական երկրպագուներին ապացուցել, որ բոլոր խնդիրներն այլևս անցյալում են և որ առջևում սպասում են միայն հաղթանակներ: Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում «Ռոմայի» գործերը վատ չեն ընթանում: 3-րդ տուրից հետո ամեն ինչ ավելի իդեալականին մոտ  կարող է լինել: Մրցակիցը Ավստրիական «Աուստրիան» է:

«Ռոմա»

Լուչանո Սպալետտին կարողացավ դուրս գալ անդունդից, ու հիմա իր գլխավորած թիմը խաղում է վերելքով: Մասնավորապես Ա սերիայում մայրաքաղաքայինները միայն 5 միավոր են զիջում գործող չեմպիոն Թուրինի Յուվենտուսին: Իսկ վերջին տուրում մրցակցի հարկի տակ «Ռոման» տարավ արտակագ գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակ «Նապոլիի» նկատմամբ: Երկրպագուների համար լավ նորություն է Էդին Ջեկոյի գոլային երաշտի ընդհատումն ու ստաբիլության վերականգնումը: Դրան գումարենք նաև մյուս ֆուտբոլիստների բարձր տրամադրությունը և կստանանք բավական լավ մարզավիճակ հավաքած թիմ:

«Աուստրիա

Ավստրիական ակումբը Ռոմայի հետ E խմբում ունի 4 միավոր: Թիմը վատ չսկսեց մրցաշարը՝ 3-2 հաշվով պարտության մատնելով «Աստրային», այնուհետև կարողացավ գոլ խփել «Պլզենին»՝ 0-0: Ներքին առաջնությունում էլ թիմը առաջատարներից հեռու է: Այս պահին թիմը 4-րդն է: 11 խաղում «Աուստրիան» տարել է 6 հաղթանակ ու կրել է 4 պարտություն: Եթե նայենք գնդակների տարբերությունը՝ 21-19, կհասկանանք, որ «Ռոմայի» մրցակիցն ունի խնդիրներ պաշտպանությունում ու բավական լուրջ:

Խաղադրույք

Շարունակելով նախորդ նախադասության միտքը, ենթադրում եմ, որ «Ռոման» հարձակման գծում խնդիրներ չի ունենա, ու մրցակցին կստիպի մի քանի անգամ խաղը վերսկսել կենտրոնից:

Ռոմա: Տոտալ շատ 2,5 – 1,85

Ռոբերտ Գասպարյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ