ՌԻՈ 2016. Վիկտորինայի արդյունքները

Ռիոյի Օլիմպիական խաղերին ընդառաջ Վիվառո Նյուզն իր Vivaro News – Olympics էջում կազմակերպել էր վիկտորինա՝ նվիրված խաղերին: Ամփոփում ենք վիկտորինայի արդյունքները:

Նախ ներկայացնենք ճիշտ պատասխանները.

  1. Նորօրյա Օլիմպիական խաղերում կանայք պայքարի մեջ մտան միայն 1900թ. Խաղերից: Քանի կին մարզիկ էր մասնակցում 1900թ. խաղերին:
    Ճիշտ պատասխան՝ 22
  2. Պարալիմպիկ խաղերը մեկ անգամ անցկացվել են ոչ այն երկրում, որտեղ Օլիմպիական խաղերը: Ո՞ր օլիմպիական խաղերի ժամանակ է դա տեղի ունեցել:
    Ճիշտ պատասխան՝ Մոսկվա-1980 /Խորհրդային Միությունում չէին ցանկանում բարձրացնել հաշմանդամների վիճակի հետ կապված հիմնախնդիրը/
  3. Որ մարզիկն է նվաճել առաջին ոսկե մեդալը ժամանակակից Օլիմպիական խաղերում:
    Ճիշտ պատասխան՝ Ջեյմս Քոնոլի – եռացատկ
  4. Ինչպես գիտեք, օլիմպիական օղակներից յուրաքանչյուրը խորհրդանշում է մեկ աշխարհամաս: Գտեք սխալ զույգը:
    Ճիշտ պատասխան՝ Երկնագույն – Ամերիկա /Երկնագույնը խորհրդանշում է Եվրոպան, իսկ Ամերիկան խորհրդանշում է կարմիր օղակը/
  5. Ընտրեք այն մարզաձևը, որը չի եղել Հին Հունաստանում անցկացված Օլիմպիական խաղերի ծրագրում:
    Ճիշտ պատասխան՝ Սուսերամարտ
  6. Վերջին անգամ որ թվականին են Ամառային և Ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացվել նույն տարում:
    Ճիշտ պատասխան՝ 1992 /դրանից հետո որոշում կայացվեց Ձմեռային և Ամառային խաղերը անցկացնել
  7. Նշված մարզաձևերից որն է ներառված Ռիոյի Օլիմպիական խաղերի ծրագրում:
    Ճիշտ պատասխան՝ Ռեգբի
  8. Քանի անգամ են ժամանակակից Օլիմպիական խաղերը չեղարկվել սկսած 1896 թվականից:
    Ճիշտ պատասխան՝ 3 անգամ /1916, 1940, 1944/
  9. Ով է Հայաստանի թիմի դրոշակակիրը Ռիո-2016-ի բացման արարողությանը:
    Ճիշտ պատասխան՝ Վահան Մխիթարյան
  10. Ընդհանուր առմամբ, քանի մեդալ են նվաճել անկախ Հայաստանի ներկայացուցիչները սկսած 1996թ. ՕԼիմպիական խաղերից:
    Ճիշտ պատասխան՝ 12 մեդալ /1 ոսկի, 2 արծաթ, 9 բրոնզ/
  11. Որ մարզաձևից են անկախ Հայաստանի մարզիկները նվաճել ամենաշատ մեդալներ:
    Ճիշտ պատասխան՝ Ըմբշամարտ՝ 6 մեդալ / 1 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ/
  12. Հայաստանի թիմը այս տարի ամենամեծն է` 33 մարզիկ: Նախկինում ռեկորդը 32 մարզիկն էր: Որ խաղերին է Հայաստանը ներկայացրել 32 մարզիկ:
    Ճիշտ պատասխան՝ Ատլանտա-1996
  13. Որ խաղերին են հայ մարզիկները նվաճել ամենաշատ քանակությամբ մեդալներ:
    Ճիշտ պատասխան՝ 6 մեդալ /6 բրոնզ/
  14. Ով է նվաճել անկախ Հայաստանի միակ Օլիմպիական ոսկե մեդալը:
    Ճիշտ պատասխան՝ Արմեն Նազարյան /ըմբշամարտ/
  15. Նշված մարզիկներից ով է առաջին անգամ մասնակցելու Օլիմպիական խաղերին:
    Ճիշտ պատասխան՝ Նազիկ Ավդալյան

Հաղթողներ

Տեղ Մասնակից Միավոր Մրցանակ
1 Շահեն Բալյան 14/15 7000
2 Նարեկ Նազարյան 12/15 5000+1000
3 Վոլոդյա Նազարյան 12/15 3000

Շնորհավորում ենք հաղթողներին: Գումարները կփոխանցվեն առաջիկա օրերին:

Մեր բոլոր մրցույթներին ու խաղարկություններին հետևեք ԺԱՄԱՆՑ բաժնում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ