Նիվա ավտոմեքենաների խաղարկությունը կայացավ (տեսանյութ)

Ինչպես գիտեք, Վիվառո ընկերությունը Եվրո2016-ի շրջանակներում խաղարկում էր 3 Նիվա ավտոմեքենաներ: Խաղարկությանը մասնակցում էին բոլոր տոմսերը՝ թե՛ շահած, թե՛ պարտված: Եվ ահա հուլիսի 14-ին տեղի ունեցավ թվերի վիճակահանությունը, որոնց համընկնումով էլ որոշվելու էին մեքենաների շահողները: Նշենք, որ ամեն մի մեքենայի համար կատարվեց առանձին վիճակահանություն:

Այսպես, առաջին խաղարկության ժամանակ շահող թվերն են՝ 11530: Այս թվի համընկնում ունեցան 9 մասնակից, ովքեր և անցան վիճակահանության երկրորդ փուլ:

Երկրորդ մեքենայի համար վիճակահանության արդյունքում դուրս եկան հետևյալ թվերը՝ 415798: Այս թվերի համընկնում ունեցավ ընդամենը մեկ մասնակից՝ Արտակ Կարապետյանը, ում էլ շնորհավորում ենք խոշոր շահումի կապակցությամբ:

Երրորդ մեքենայի համար անցկացված խաղարկության ժամանակ դուրս ելած թվերն են՝ 32196: Այս թվերի համընկնումով տոմս ունեին հինգ մասնակից, ովքեր ևս անցնում են վիճակահանության հաջորդ փուլ:

Հիշեցնենք, որ վիճակահանությամբ դուրս եկած թվերը համեմատվում էին խաղադրույքի տոմսի հնարավոր շահումային գումարի թվանշանների հետ: Շահող մասնակիցների տոմսերի այդ թվանշանները համընկել են դուրս եկած թվերի հետ:

Եվ այսպես, ավտոմեքենաներից մեկի շահողն արդեն հայտնի է: Իսկ մեքենաներ շահելու մյուս  հավակնորդներին (9 մասնակից՝ առաջին խաղարկությունից, 5 մասնակից՝ երկրորդ) հրավիրում ենք Կովկաս ռեստորանային համալիր՝ հուլիսի 22-ին, ժամը 19:00-ին: Այստեղ կանցկացվի վիճակահանության երկրորդ փուլը, ինչպես նաև երեք մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Վիճակահանության տեսագրությանը կարող եք հետևել այստեղ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ