Նարդու միջմարզային Գավաթի եզրափակիչ փուլը Վանաձորում

Վիվառոն մտավոր խաղերի սիրահարների համար կազմակերպել էր մրցաշարեր՝ նպատակ ունենալով առավելագույնս ընդգրկել մարզերի ներկայացուցիչներին: Թիմային կարգով և օնլայն անցկացվող Բլոտի, Պոկերի և Նարդու մրցաշարերի հաղթողները իրավունք էին ստանալու մասնակցել Միջմարզային առաջնությունների եզրափակիչ փուլերին:

Նշենք, որ Վիվառոն Միջմարզային մրցաշարերի համար սահմանել է 9 միլիոն դրամ մրցանակային ֆոնդ՝ յուրաքանչյուր խաղաձևին հատկացնելով 3 միլիոն դրամ: Իսկ թե՛ նախընտրական,  թե՛ եզրափակիչ մրցաշարերն անցկացվել են առանց որևէ մուտքավճարների:

Միջմարզային մրցաշարերի վերջին կանգառը Վանաձորն է: Օգոստոսի 27-ին և 28-ին այստեղ է անցկացվելու Նարդու մրցաշարի եզրափակիչ փուլը, և հայտնի կդառնան Միջմարզային գավաթի հաղթողները՝ թիմային և անհատական մրցումներում:

Վանաձորի գեղատեսիլ «Արմենիա» հյուրանոցային համալիր են ժամանելու Հայաստանի ուժեղագույն նարդիստները:

Հայաստանում արդեն ավանդական դարձած Նարդին վաղուց է համալրել մտավոր խաղերի ցուցակը և դարձել սպորտային խաղաձև: Նարդու սիրահարներին հրավիրում ենք «Արմենիա» համալիր՝ ներկա գտնվելու ավանդական խաղի մրցումներին, հետևել մասնակիցների խաղերին, երկրպագել սիրելի թիմին:

Հարգելի՛ վանաձորցիներ, աջակցեք ձեր հավաքականին և ապացուցեք, որ Վիվառոն իզուր չէ, որ Նարդու Միջմարզային մրցաշարի վայրն ընտրել է հենց Վանաձորը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ