«Նապոլի» – «Ռոմա»

Ապենինյան թերակղզում նույնպես սպասվում է թեժ մրցակցություն: Հյուսիսային ամենագեղեցիկ ու զարմանահրաշ քաղաքում կկայանա տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Նապոլի»-«Ռոմա»: Այս խաղն առհասարակ համարվում է Կալչոյի ամենասկզբունքային դիմակայություններից մեկը: Իսկ վերջին տարիներին, հենց այս թիմերն են փորձում ոտք մեկնել «Յուվենտուսի» հետ չեմպիոնական մրցավազքում:

«Նապոլի»

Նեապոլցիները մինչև վերջին տուրը վստահորեն հետապնդում էր Թուրինի չեմպիոնին: Սակայն «Ատալանտայից» կրած անակնկալ պատմությունը նախ հետ գցեց մրցաշարային աղյուսակում, իսկ ահա ազգային հավաքականների ընտրական մրցաշարում վնասվածք ստացավ լավագույն ռմբարկու Արկադիուշ Միլիկը: «Նապոլիի» լեհ հարձակվողը վնասել է ծնկի խաչաձև կապանները ու շարքից դուրս մնացել առնվազն 6 ամսով: Հիմա արդեն թիմը փնտրում է նոր հարձակվող ու փորձում Եվրոպա վերադարձնել Դիդյե Դրոգբային: Հարձակվողի բացակայության պարագայում որևէ մրցակցի դեմ պայքարել կարող է միայն Հայաստանի հավաքականը, այն էլ ոչ այնքան հաջող:

«Ռոմա»

Գայլերը մի փոքր ավելի բարձր տրամադրություն ունեն: Առաջնության վերջին տուրում նրանք հաղթեցին «Ինտերին» 2-1 հաշվով: Թիմում բարոյահոգեբանական մթնոլորտը մոտենում է իդեալականին: Էդին Ջեկոն վերջապես գոլ խփեց: Պատի մեջ կարելի է չոփ մտցնել ու հավատալ, որ արդյունավետությունը կշարունակվի: Լուչանո Սպալետիին պետք է անհանգստացնի միայն այն հանգամանքը, որ իր թիմը հանդես է գալու մրցակցի հարկի տակ: այս մրցաշրջանի արտագնա 3 խաղում Ռոման վաստակել է 1 միավոր: Իսկ վերջին անգամ մրցակցի խաղադաշտում գնդակ բաց չի թողել հեռավոր փետրվարի 2-ին: Գայլերի կազմում լազարեթի միակ բնակիչը շարունակում է մնալ Անտոնիո Ռուդիգերը:

Խաղադրույք

«Նապոլիի» ու «Ռոմայի» վերջին 10 խաղերից 9-ում հաղթել է այն թիմը, որը խաղացել է տանը: Նեապոլցիները վերջին 5 տնային խաղերից 4-ում հաղթել է մրցակցին, ընդ որում վերջին 4 անընդմեջ տնային մրցավեճերում գնդակ բաց չի թողել: Ու դարձյալ՝ վերջին 5 խաղերից ևս ոչ մեկում 2 գնդակից ավելին չի գրանցվել:

Տոտալ 2,5-ից քիչ – 2,25

Ռոբերտ Գասպարյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ