Մեկնարկում է «Վիվառոյի» ավանդական միջմարզային գավաթը

 

Հավատարիմ մնալով իր ավանդույթներին՝ «Վիվառոն» այս տարի ևս կազմակերպում է պոկերի, նարդու և բլոտի Հայաստանի միջմարզային գավաթի խաղարկություններ: Յուրաքանչյուր խաղային ձևի համար սահմանված է 3 000 000 դրամ մրցանակային հիմնադրամ:

Հուլիսի 29-ին, ժամը 13:00-22:00 «Կովկաս» ռեստորանային համալիրում կկայանա պոկերի մրցաշարը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող 6 թիմերը կպայքարեն Միջմարզային գավաթի համար: Սպասվում է թեժ մրցակցություն երկրի ամենաուժեղ խաղացողների միջև: Մրցաշարի ընթացքում մատուցվելու է հյուրասիրություն, լինելու են հատուկ հյուրեր հայկական շոու-բիզնեսից: Մուտքն ազատ է:

Բլոտի և նարդու մրցաշարերը նախատեսված են համապատասխանաբար օգոստոսի 13-ին՝ Գյումրիում և օգոստոսի 27-28-ին՝ Վանաձորում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ