Մեկնարկում է Սեղանի ֆուտբոլի Հայաստանի 2016թ. բաց առաջնությունը

Գլխավոր հովանավորն է Վիվառո ընկերությունը

 

Սեղանի ֆուտբոլ Հայաստանում խաղում են վաղուց՝ փաբերում, սպորտային բարերում, խաղասրահներում: Այն միշտ ընկալվել է որպես ակտիվ ժամանցի միջոց և գտվել է սիրողական մակարդակի վրա: Սակայն Սպորտային կիկերի ֆեդերացիան՝ Վիվառո ընկերության հովանավորությամբ, Հայաստանում առաջին անգամ անցկացնելու են Սեղանի ֆուտբոլի բաց առաջնության 2016թ. մրցաշարը:

Մրցումներն անցկացվելու են երկու կատեգորիաներում՝ սիրողական և պրոֆեսիոնալ: Առաջնությանը մասնակցել ցանկացողները կանցնեն որակավորման փուլ, որպեսզի դասակարգվեն ըստ կատեգորիաների:

Մրցանակային ֆոնդը սահմանվել է ավելի քան մեկ միլիոն դրամ:

Ավելացնենք, որ մրցումներն անցկացվելու են անհատական և թիմային մրցակարգով (զուգախաղ): Նրանք, ովքեր վստահ են իրենց ուժերին և մեծ ցանկություն ունեն մասնակից դառնալ Հայաստանում անցկացվող աննախադեպ մրցաշարին պետք է մինչև նոյեմբերի 15-ը կապ հաստատեն ֆեդերացիայի նախագահ Գոռ Ավետիսյանի  հետ 077045940 հեռախոսահամարով կամ գրեն նրա ֆեյսբուքյան էջին և գրանցվեն:

Մեկնարկում է, իսկապես, խոշոր մրցաշար: Մեծ ֆուտբոլը տեղափոխվում է փոքր սեղանների վրա: Ակտիվ ժամանցը վերածվում է պրոֆեսիոնալ սպորտի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ