Մեկնարկում է «Քայլող մեռյալների» 7-րդ եթերաշրջանը. Վերջապես ու՞մ է սպանել Նիգանը

Ինչպես սկսվեց

Շատերը չգիտեն, որ հայտնի  ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ֆրենկ Դարաբոնտը սարսափ-ֆիլմերի մեծ սիրահար է: Նրա անվան հետ է կապված այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Փախուստ Շոուշենկից», «Կանաչ մղոն» և «Մառախուղ»: Սակայն լեգենդար ռեժիսորն իր կարիերան սկսել է հենց սարսափ ժանրից: Մինչ այս համաշխարհային ճանաչում ձեռք բերած ֆիլմերը, Ֆրենկը սցենարներ է գրել սարսափ-ֆիլմերի համար:

Մի անգամ Կալիֆորնիայի Բերբանկ քաղաքի կոմիքսների խանութում Ֆրենկը նկատում է «Քայլող մեռյալները» վերնագրով կոմիքսների ժողովածուն: Սյուժեն նրան գրավիչ է թվում, և նա իր գործակալին հանձնարարում է անմիջապես կապ հաստատել կոմիքսների հեղինակների հետ: Վերջիններս հենց առաջին հանդիպումից հասկացան, որ ռեժիսորը ժանրի յուրայիններից է և իր գործի վարպետն է: Նրանք միասին ձեռնամուխ եղան սերիալի ստեղծմանը, որը գերելու էր միլիոնավոր հեռուստադիտողների սրտերը:

walking dead1

«Մեռյալները» էկրանին

Սերիալն անմիջապես մեծ աղմուկ բարձրացրեց իր շուրջը: Առաջին անգամ զոմբիները հայտնվում էին էկրանին հանրամատչելի սերիալային ձևաչափով: Սերիալն էկրանի շուրջ էր հավաքել ոչ միայն ժանրի սիրահարներին, այլև հասարակ հեռուստադիտողներին: Սյուժեի հիմքում շերիֆի օգնական Ռիկ Գրայմսն է, ով արթնանալով կոմայից՝ պարզում է, որ մեծ աղետ է տեղի ունեցել: Մարդիկ, ում նա ճանաչում էր մահացել են, իսկ ովքեր էլ կենդանի են մնացել վերածվել են «քայլող մեռյալների»: Նա սկսում է կնոջ և որդու որոնումները:

Սերիալի առաջին եթերաշրջանը դիտել է ավելի քան 5 միլիոն մարդ, որոնց թիվը հաջորդ եթերաշրջաններին զուգահեռ աճել է ավելի արագ: 2010-ին այն հայտնվել է «Ոսկե գլոբուսի» հավակնորդների ցանկում՝ որպես լավագույն դրամատիկ սերիալ: Արդեն 2012 թվականին սերիալը շահում է մրցանակներ 12 տարբեր անվանակարգերում: Իսկ 5-րդ եթերաշրջանի միայն առաջին սերիան հավաքել է 17 միլիոն հեռուստադիտող:

walking dead2

Ու՞մ սպանեց Նիգանը

«Քայլող մեռյալների» աշխարհը դաժան է ու վտանգավոր, և բոլորը չէ, որ կարող են գոյատևել: Եթե անգամ քեզ չեն սպանում զոմբիները, ապա ճանապարհին դու հաստատ կընկնես ինչ-որ ավազակների ձեռքը:

Եվ այսպես, 6-րդ եթերաշրջանի վերջին մասում սերիալի հերոսները գերի են ընկնում կենդանի մնացածների մեկ այլ «Փրկողներ» խմբավորման առաջնորդ, դաժան հեղինակություն Նիգանի մոտ: Նիգանը նրանց բացատրում է, որ այն ամենն ինչ ունեն, ներառյալ նրանց բոլորի կյանքերը, պատկանում են իրեն: Եվ որպեսզի ապացուցի իր խոսքերի իրավացիությունը, Նիգանը ցուցադրաբար սպանում է նրանից մեկին: Բայց ու՞մ:

Այս հարցի պատասխանը կտրվի 7-րդ եթերաշրջանում, որը մեկնարկելու է շուտով:

walking dead3

Վիվառոն գումար վաստակելու լավ հնարավորություն է տալիս սերիալի սիրահարներին: Նրանք, օգտագործելով իրենց ինտուիցիան ու փորձը, կարող են խաղադրույք կատարել այն անձի վրա, ում, իրենց կարծիքով, սպանել է Նիգանը: Վիվառոն գործակիցներ է սահմանել այն 7 գերիների վրա, որոնցից մեկը դարձել է Նիգանի զոհը: Իսկ հերոսներից ո՞վ է ամենահավանական զոհը, կարող եք ծանոթանալ այստեղ

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ