«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆեներբախչե»

Եվրոպական ակումբային միդվիքը շարունակվում է: Փոխանցափայտը վերցրել է Եվրոպա լիգայի խաղարկությունը: Չեմպիոնլիգյան գոլային հրավառությունը թիմերը պետք է շարունակեն այսօր: Լուրջ են ակնկալիքներ կան «Մանչեսթեր Յունայթեդ-Ֆեներբահչե» խաղից: Անգլիական գրանդը խաղային բավական լուրջ ճգնաժամի մեջ է, բայց ինչպես ասում են, ամեն լավ ու վատ բան ունի սկիզբ ու վերջ: Վերջը կարող է տրվել այսօր: Անգլիայի 20-ակի չեմպիոն ընդդեմ Թուրքիայի 19-ակի չեմպիոնի:
«Մանչեսթեր Յունայիթեդ»

Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում կադրային խնդիրներն այդքան լուրջ չեն, որքան բարոյահոգեբանական հարցերը: Թիմը երկար ժամանակ է ստաբիլ ֆուտբոլ չի ցուցադրում, մրցաշրջանի սկզբում տրված հաղթանակների շաքրին հաջորդում են տխուր-տրտում սակավագոլ հանդիպումները: Մասնագետները սակայն պնդում են, որ հենց այս հանդիպումով են կարմիր սատանաները նուր շունչ առնելու: Սպասվու է, որ վերջապես խաղաժամանակ կստանա Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից: Ավանդույթի համաձայն «Յունայթեդը» խաղադաշտ դուրս կգա կիսապահեստային ու փորձնական կազմում: հարցականի տակ է Մորգան Շնեյդերլինի մասնակցությունը: Անտոնի Մարսիալը ևս ուներ առողջական խնդիրներ: Խաղը կարևոր է թիմի ավագ Ուեյն Ռունիի համար: 12 տարի առաջ հենց «Ֆեների» հետ խաղում նշվեց նրա նորամուտը: Այն էլ ինչպես: 6-2 հաշվով հաղթանակ և հետ-տրիկ:

«Ֆեներբահչե»

Ֆեներբահչեի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը կազմի հետ կապված խնդիրներ գրեթե չունի: Թուրքական մամուլի տեղեկություններով Հանդիպմանը պատրաստ է Օզան Թուֆանը, սակայն սպասել նրան հիմնական կազմում պետք չէ: Ջերմեյն Լենսի բացակայությունը ևս խնդիր է թուրքական ակումբի համար, սակայն նրա համար էլ Ադվոկատի կարծիքով կգտնվեն արժանի փոխարինողներ, ինչում ես օրինակ կասկածում եմ: Հանդիպմանը կարևոր նշանակություն է հաղորդում նաև Ռոբին Վան Պարսիի վերադարձը Մանչեսթեր: ՀՈլանդիայի հավաքականի նախկին հարձակվողը երկար ժամանակ պաշտպանել է մանկունյանցիների գույները և հիմա խաղալու է իր նախկին թիմի հետ:

Խաղադրույք

Ակնկալում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը: Ենթադրում եմ նաև, կլինեն խփած գնդակներ, որոնք չեն գերազանցի 3-ը:

Հաղթանակ Մանչեսթեր Յունայթեդ և շատ 3,5 – 2,02

 Ռոբերտ Գասպարյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ