«Լիոն» – «Յուվենտուս»

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը դարձյալ վերադանում է: Չեմպիոների Լիգայի խմբային փուլը հատում է հասարակածը: Երրորդ տուրը շատ հաճախ կամ դառնում է վճռորոշ ու ճակատագրական շատ թիմերի համար, կամ էլ որոշ դեպքերում այնպես է խառնում ֆուտբոլային կծիկը, որ այն քանդվում է միայն վերջին տուրից հետո: H խմբում պայքարը դեռ առջևում է: 4 միավոր ունեցող «Յուվենտուսը» մրցակցի հարկի տակ կխաղա «Լիոնի» հետ:

«Յուվենտուս»

Ֆրանսիական ակումբի հետ դիմակայությունը բոլոր առումներով պետք է անցնի բյանկոներիների առավելությամբ: Համենայն դեպս դրա մասին խոսում է վերջին հանդիպումների վիճակագրությունն ու երկու թիմերի ճամբարներից եկած նորությունները: Թուրինյան ակումբը վերջերս կրեց իր առաջին պարտությունն այս մրցաշրջանում՝ զիջելով «Ինտերին»: Սակայն այդ փոքրիկ սայթաքումը միայն զայրացրեց Իտալիայի գործող չեմպիոնին ու նրա ռմբարկուներին: Պաոլո Դիբալան ու Գոնսալո Իգուայինը հիանալի տեմպ են հավաքել: Ուրախալի լուրեր վնասվածք ստացածների մասին: Կլաուդիո Մարկիզիոն ապաքինվել է ծնկի ծանր վնասվածքից ու պատրաստ է խաղալուն: Ջորջո Կյելինին, որը ևս վերջին խաղը բաց էր թողել վնասվածքի պատճառով, լիովին կազդուրվել է: Մեհդի Բենատիան այնպես չէ, որ միշտ խաղում է, բայց նա նույնպես հայտավորված կլինի խաղին:

«Լիոն»

Ֆրանսիայի երմբենի ամենազորեղ ակումբն այս տարի դեռևս չի տպավորում: Չնայած, Ֆրանսիայի առաջնությունում «Նիցցայի» ֆոնին որևէ թիմ բացարձակ չի երևում: Այդ թվում և «Լիոնը»: Սեպտեմբերի 10-ից հետո այս թիմի համար ծանր օրեր էին.վնասվածք էր ստացել լավագույն ռմբարկու Ալեկսանդր Լակազետը, սակայն հենց «Նիցցայի» հետ 2 օր առաջ կայացած խաղում, որտեղ լիոնցիները պարտվել են 0-2 հաշվով, նշեց իր վերադարձն ու արդեն պատրաստ է խաղին: «Լիոնի»  կազմից կբացակայի միայն Գեդեոն Կալուլուն, ով որակազրկված է: Մի կարևոր փաստ տան  տերերի մասին: Տնայային բոլոր 15 խաղերում «Լիոնը» գոլ է խփել՝ հաղթելով դրանցից 12-ում:

Խաղադրույք

Թեպետ «Յուվեն» առաձնապես չի սիրում խաղալ արդյունավետ ֆուտբոլ, այլ նախընտրում է միավոր վաստակել ամեն գնով, այնուամենայնիվ կարծում եմ, որ այս խաղում հյուրերը կխփեն առնվազն 2 գնդակ:

Յուվենտուս (տոտալ) 1,5-ից շատ – 1,85

Ռոբերտ Գասպարյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ