League of Legends-ի առաջին առաջնությունը Հայաստանում

Հուլիսի 23-ին, 24-ին և 27-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց League of Legends (LOL) համակարգչային խաղի առաջնությունը: Առաջնության կազմակերպիչն էր Կիբերգեյմինգի ասոցիացիան՝ CyberStars ինտերնետային ակումբի աջակցությամբ։Առաջնության ինֆորմացիոն հովանավորն է Վիվառո ընկերությունը։

League of Legends ստեղծվել է 2009 թվականին Riot Games-ի կողմից: Այն աշխարհի չորս կողմերում խաղում են շուրջ 67 մլն․ մարդիկ և LOL-ը նաև աշխարհի ամենահանրաճանաչ կիբերսպորտն է։ 2015 թվականի աշխարհի առաջնությունն ունեցել է 334 մլն․դիտորդ։ Այս խաղը շատ մեծ տարածում ունի նաև Հայաստանում:

Առաջնությանը գրանցվել էին 18 թիմեր՝ հինգ հիմնական և մեկ փոխարինող խաղացողներով: Հաղթողներն արժանացան գումարային մրցանակների (մրցանակային ընդհանուր ֆոնդը` 500 000 դրամ):

Եզրափակչում հանդիպեցին Proxy և The Sky Walkers թիմերը։ Դիտարժան և ծանր պայքարում հաղթող ճանաչվեց The Skye Walkers թիմը, իսկ 3-րդ տեղը գրավեց League of XD թիմը։

Կիբերսպորտի այս առաջնությունները նպաստում են՝

  • գեյմինգի մշակույթը և կիբերսպորտը Հայաստանում տարածելուն,
  • միջազգային կիբերսպորտի առաջնություններին Հայաստանի ներկայացվածությանը,
  • գեյմինգի վերաբերյալ հայալեզու տեղեկատվության ստեղծմանը և տարածմանը,
  • ՀՀ-ում կիբերսպորտի՝ որպես պաշտոնական սպորտ ճանաչմանը:

Նկարները կարող եք դիտել՝ այստեղ ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ