Կյանք ու Կռիվ Ֆիլմը մեծ էկրաններին

Կյանք ու կռիվ… Ֆիլմը, որը, էկրաններին բարձրացավ Սեպտեմբերի 21ին, պատմում է 90ականների ցուրտ և մռայլ օրերի և կյանքի իրական և այնքան ազնիվ երջանկության պահերի մասին։ Ֆիլմում արյունոտ տեսարանների հետ մեկտեղ առկայծում են նաև մարդկային տեսարաններ։ Սեր հայրենիքի հանդեպ… Սեր միմյանց հանդեպ… Ատելություն… հուզմունք… Երջանկություն.. Ֆիլմը 4 տարբեր ճակատագրերի մասին է, որոնք բախվում են Արցախյան պատերազմում։

Ուշագրավ է, որ Ֆիլմի գլխավոր դերակատարը զինակոչվեց անմիջապես նկարահանումներից հետո։ Անկախության 25 ամյակին նվիրված ֆիլմը նկարականվել է Հայաստանի տարբեր հատվածներում, իսկ նկարահանումների ժամանակ օգտագործվել է նաև իրական զին. տեխնիկա։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ սահմանում խախտվեց լռությունն ու սկսվեցին Ապրիլյան դեպքերը, ինչը պրոդյուսեր Կարեն Կազարյանին և Մհեր Մկրտչյանին ստիպեց նկարահանել ֆիլմի շարունակությունը։ Նկարել Ֆիլմի 2-րդ հատվածը, որը կլինի Ապրիլյան դեպքերի մասին և կկոչվի “Կյանք ու Կռիվ։ 25 տարի անց” ։ Անհրաժեշտ է նշել, որ Վիվառո ընկերությունը միշտ կանգնած է այսպիսի յուրահատուկ պրոյեկտների կողքին։

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ