Կայացան Պոկերի և Բլոտի Միջմարզային Մրցաշարերը. Առջևում նարդու մրցումներն են Վանաձորում

Վիվառոն մտավոր խաղերի սիրահարների համար կազմակերպել էր մրցաշարեր՝ նպատակ ունենալով առավելագույնս ընդգրկել մարզերի ներկայացուցիչներին: Թիմային կարգով և օնլայն անցկացվող Բլոտի, Պոկերի և Նարդու մրցաշարերի հաղթողները իրավունք էին ստանալու մասնակցել Միջմարզային առաջնությունների եզրափակիչ փուլերին:

Նշենք, որ Վիվառոն Միջմարզային մրցաշարերի համար սահմանել է 9 միլիոն դրամ մրցանակային ֆոնդ՝ յուրաքանչյուր խաղաձևին հատկացնելով  3 միլիոն դրամ: Իսկ թե՛ նախընտրական, թե՛ եզրափակիչ մրցաշարերն անցկացվել են առանց որևէ մուտքավճարների:

Եվ այսպես, Միջմարզային առաջնությունների մեկնարկը տրվեց հուլիսի 29-ին՝ Պոկերի մրցաշարով: Երևանի «Կովկաս» համալիրում անցկացվող վեց ուժեղագույն թիմերի միջև  եզրափակիչ փուլը իսկապես անցավ հետաքրքիր և լարված մթնոլորտում, ընդմիջվեց հյուրասիրությամբ և միայն ուշ երեկոյան հայտնի դարձան հաղթողները: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգևատրվեցին գավաթներով և դրամական մրցանակներով:

Հաջորդ կանգառը Գյումրին էր: Մարզերի ուժեղագույն թիմերը օգոստոսի 13-ին ժամանել էին «Օազիս» ռեստորանային համալիր, որտեղ կայացավ Բլոտի Միջմարզային առաջնության եզրափակիչ փուլը: Այստեղ Վիվառոն կազմակերպել էր նաև Բլոտի անհատական մրցաշար:  Հետաքրքիր և լարված հանդիպումների արդյունքում պարզվեց, թե Հայաստանի որ մարզն է ուժեղագույնը:

«Օազիս» համալիրում ընթացող միջոցառումն ուղեկցվում էր հյուրասիրությամբ և հաճելի երաժշտությամբ:

Միջմարզային մրցաշարերի վերջին կանգառը Վանաձորն է: Օգոստոսի 27-ին և 28-ին այստեղ է անցկացվելու Նարդու մրցաշարի եզրափակիչ փուլը, և հայտնի կդառնան Միջմարզային գավաթի հաղթողները՝ թիմային և անհատական մրցումներում:

Վանաձորի գեղատեսիլ «Արմենիա» հյուրանոցային համալիրում ժամանելու են Հայաստանի ուժեղագույն նարդիստները: Հայաստանում արդեն ավանդական դարձած Նարդին վաղուց է համալրել մտավոր խաղերի ցուցակը և դարձել սպորտային խաղաձև: Նարդու սիրահարներին հրավիրում ենք «Արմենիա» համալիր՝ ներկա գտնվելու ավանդական խաղի մրցումներին, հետևել մասնակիցների խաղերին, երկրպագել սիրելի թիմին:

Հարգելի վանաձորցիներ, աջակցեք ձեր հավաքականին և ապացուցեք, որ Վիվառոն իզուր չէ, որ Նարդու Միջմարզային մրցաշարի վայրն ընտրել է հենց Վանաձորը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ