Կարծիք «18+ դե տժժա» ֆիլմի մասին

Նախ ասեմ, որ ֆիլմից ժպիտը դեմքիս եմ դուրս եկել ու ոչ միայն ես, իսկ դա այժմ կինոկատակերգության համար ամենաբարձր գնահատականն է:

Բոլորին հետաքրքրում էր,  թե ինչն է այս ֆիլմում 18+,  որ այդքան խոսում են: Ու այո, «18+»-ը մեծ նշանակություն ունի ֆիլմում, բայց սա այն չէ, ինչ դուք մտածում էիք ;)

Լավ, եկեք հերթականությամբ անցնենք:

Դերասանական խաղը և կերպարները:

Այս ֆիլմը ցույց տվեց, որ շատ դերասաններին «կցված» կերպարները հնարավոր է փոխել և նույնիսկ պետք է փոխել: Օրինակ սովո՞ր եք, որ Արտյոմ Կարապետյանը «Բանակում»-ի Մինասն է՝ ադեկվատ կերպար, բայց հոպ, կախարդական փայտիկով նա վերածվեց բոլորովին այլ կերպարի, որը նույնիսկ Մինասի հակադարձը չէ, այլ լիովին ուրիշ բան: Նույն տրամաբանությամբ ֆիլմում կտեսնեք շատ այլ կերպարների, ինչը չի կարող չուրախացնել: Սյուժեն ու կատակները չբացելու համար շատ չեմ խորանա, բայց ասեմ, որ ստացված կերպարները շատ էին ու այդ կերպարներն այնքան վառ էին, որ երկրորդ պլանից պահի տակ գալիս էին առաջին:

18+

Սյուժեն:

Սյուժեից շատ բան չէի սպասում, որովհետև սա կատակերգություն է ու ես եկել եմ այստեղ ծիծաղելու, այլ ոչ թե ինչ-որ բարդ հանելուկներ լուծելու: Սյուժե կա, այն նույնիսկ հետաքրքիր է, բայց շատ չի ծանրաբեռնում: Ինձ համար կատակերգությունն ունի մեկ գերխնդիր ամբողջ աշխարհում՝ դիտողին կտրել առօրյա հոգսերից ու ապահովել ընկերների կամ ընտանիքի հետ անցկացրած թեթև ժամանց: Հիմա ասեմ օրինակ մալչիշնիկի սյուժեից ինչ կպատմեք, ձայն չեք հանի, բայց որ ասեմ հիշում եք, որ վագրին բռթելով առաջ են տանում հարբած, հաստատ բոլոր նայողները կհիշեն: Նույնն էլ այստեղ է, կարող եմ հենց հիմա մի քանի շատ ծիծաղալու պահեր պատմել ու դա լավ է:

16

Սպասումների արդարացումը;

Ճիշտն ասած՝ այդքան գովազդներից հետո չգիտեի էլ, թե ինչ սպասել՝ միգուցե բաց տեսարաններ ու գոտկատեղից մի քանի սանտիմետր ներքև հումորներ: Բայց էտ մասով մի քիչ խաբել էին ու ավելի լավ է, որ խաբել էին: Իհարկե, կային կիսաբաց պահեր ու սեքսուալ բնույթի հումորներ, բայց ամեն ինչ չափի մեջ էր: Յութուբներում ու հեռուստատեսությամբ ավելի բեթար բաներ էլ են աչքի ընկնում: Կարևորն այն է, որ ծիծաղում ես:

56

Ընդհանուր վերդիկտ

Ես բեղմորուքավոր ու ակնոցավոր լուրջ կինոքննադատ չեմ, որ ասեմ «գիտեք օպերատորը ոգեշնչվել էր եսիմում աշխատանքից, կամ դերասանի ունքը մի քիչ անբնական բարձրացավ, վառել դրանց»: Ես հասարակ մարդ եմ ու սիրում եմ լավ ժամանակ անցկացնել: Լուրջ հոգեբանական դրամաներն իրենց տեղն ունեն, հեղինակային կինոն իր տեղն ունի, իսկ կատակերգություններն՝ իրենցը: Սա լավ հայկական կոմեդիա է հասկանալի և պարզ հումորով, ու դա լավ է:

24

Իմ երեկոն շատ լավ անցավ, ինչը մաղթում եմ նաև ձեզ:

Հիշեցնենք, որ ֆիլմի հովանավորն է Վիվառո ընկերությունը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ