Հիփ-հոփ պարային մրցումներ՝ Հայաստանում

Հիփ-հոփ ոճի երաժշտության և պարերի երկրպագուները Հայաստանում բազմաթիվ են, բայց նրանց միավորող միջոցառումներ, մրցումներ այնքան էլ շատ չեն կազմակերպվում:

«Հայկական հիփ-հոփ կոնգրես» ՀԿ-ի առաքելությունը միավորել կազմակերպության հովանու տակ գտնվող խմբերին, իրականացնել պարային ուղղվածության տարբեր միջոցառումներ ու մրցումներ և, ընդհանրապես, իր գործունեությամբ նպաստել Հայաստանում հիփ-հոփ մշակույթի զարգացմանը:

Այս տարի կազմակերպությունը անցկացնելու է GRAND STREET JAM մրցաշարը, որն իր մեջ ներառում է հիփ-հոփ մշակույթի մեջ ընդգրկվող տարբեր պարային ոճերի մրցումներ և տարբեր խմբերի կողմից ներկայացվող ցուցադրական համարներ։

Պարային փառատոնը անցկացվում է արդեն երկրորդ անգամ և սպասվում են անակնկալ հյուրեր, ցուցադրական ելույթներ, ուրախ պարային համարներ:  Միջոցառումը նրանց համար է, ովքեր ապրում են պարով, սիրում են պարել հիփ-հոփ, և  այն լավ առիթ է  խմբերին և անհատ պարողներին ցուցադրել իրենց ունակություններն ու մրցույթում հասնել հաջողության։
Ավելացնենք, որ GRAND STREET JAM-ը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին, Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում:

Մրցաշարի ինֆորմացիոն հովանավորն է vivaronews–ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ