Հիփ-Հոփ պարային մարաթոնը մեկնարկում է

“Հայկական հիփ-հոփ կոնգրեսը” անցկացնում է “GRAND STREET JAM ” պարային մրցաշար, որն իր մեջ ներառում է հիփ-հոփ մշակույթի պարային տարբեր ոճի մրցումներ և ցուցադրական շոու ելույթներ՝ պարային ակումբների մասնակցությամբ։
Մրցաշարը սկսվելու է նոյեմբերի 26-ին և տևելու է գրեթե ամբողջ մի օր: Այդ ընթացքում մասնակիցները մրցելու են տարիքային և ոճային տարբեր անվանակարգերում։
Մասնակիցները բաժանվել են հետևյալ տարիքային խմբերի՝ մինչև 9 տարեկան, 9-ից 12, 13-ից 16 և 16-ից բարձր։
Հաղթողներին սպասվում են անակնկալներ մրցաշարի աջակից ընկերությունների կողմից։

“GRAND STREET JAM ” մրցաշարի մասնակիցներին գնահատելու և լավագույնների որոշելու համար հրավիրվել են հյուրեր արտասահմանից, որոնք ներգրավված կլինեն ժյուրիի կազմում։ Վրաստանից և ՌԴ-ից ժամանած ժյուրիների թվում են
Ռոբի Լեոնտիև – b-boy Pioneer (Թբիլիսի, Վրաստան)
Արտ Արչի – (Պյատիգորսկ, Ռուսաստան)
Էդգար Վլասով – (Դոնի Ռոստով, Ռուսաստան)
Ամիկո Սամադաշվիլի – (Թբիլիսի, Վրաստան)
Մրցաշարին մասնակցելու համար ժամանել են խմբեր Երևանից և մարզերից, որոնք հանդես կգան թե՛ անհատական և թե՛ խմբային մրցակարգերում։
Այս պարային ուղղվածության սիրահար նոր սերունդը մարտական է տրամադրված, շատերն առաջին անգամ են մասնակցելու նման մրցաշարի: Նորեկներն ամեն ինչ անելու են իրենց մրցակցիներին հաղթելու, իսկ ավելի փորձառուները ձգտելու են պահպանել իրենց դիրքերը։
Այսպիսով՝ եթե կարողանում եք պարել և, ձեր կարծիքով, կարող եք շահել անվանակարգերից մեկում կամ ուղղակի ուզում եք փորձել ձեր ուժերը, ապա հրավիրում ենք ձեզ կիսելու այս միջոցառման ուրախ պահերը ։ Եթե անգամ պարել չգիտեք, ոչինչ չի խանգարում ձեզ ուղղակի ներկա գտնվել։
Այնպես որ, նոյեմբերի 26-ին սպասում ենք։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ