Հայտնի են Vivaro News-ի և CyberStars-ի կազմակերպած PES 2016 առաջնության հաղթողները

Տեղի ունեցավ Vivaro News-ի և CyberStars-ի կողմից համատեղ կազմակերպված PES 2016 մրցաշարը:

24 մասնակիցներ պայքարում էին հաղթողի կոչման համար, որը բաժին հասավ Սիփան Դավթյանին, ով խաղում էր Գերմանիայի հավաքականով: Իսպանիայի հավաքականով հանդես եկող Արթուր Հայրապետյանը գրավեց 2-րդ տեղը, իսկ Ֆրանսիայի հավաքականով հանդես եկող Վահե Ավետիսյանն զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Սիփան Դավթյանի(Գերմանիայի հավաքական) ու Արթուր Հայրապետյանի(Իսպանիայի հավաքական) եզրափակիչ հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով՝ Գերմանիայի հավաքականի հաղթանակով:

Նշենք, որ մասնակիցների թիմերի ընտրությունը տեղի է ունեցել վիճակահանությամբ:

Մրցանակային հիմնադրամի բաշխումը՝ ըստ զբաղեցրած հորիզոնականների՝
1-ին մրցանակ՝ 777,000 դր
2-րդ մրցանակ՝ 333,000 դր
3-րդ մրցանակ՝ 222,000 դր
4-րդ մրցանակ՝ 111,000 դր
5-8-րդ մրցանակ՝ 55,000 դր
9-16-րդ մրցանակ՝ 33,000 դր
Խմբային փուլը չհաղթահարած մասնակիցներ՝ 11,000 դր

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ