Հայտնի են PES 2016 առաջնության առաջին փուլի հաղթողները

Ավարտին մոտեցավ Vivaro News-ի և CyberStars-ի կողմից համատեղ կազմակերպված PES 2016-ի գերմրցաշարի առաջին փուլը՝ բաց առաջնությունը: 184 մասնակիցներ 9 օր շարունակ պայքարում էին 1 մլն դրամ մրցանակային հիմնադրամի համար, և այժմ հայտնի են հաղթողները:

Մայիսի 3-ին կայացավ առաջին փուլի եզրափակիչը: Լարված պայքարում հաղթանակ տարավ Արսեն Զաքարյանը, ով եզրափակչում 3-1 հաշվով հաղթեց Մելիք Սարադյանին: Երրորդ տեղը գրավեց Վահե Վանցյանը: Առաջին տեղ գրաված մասնակիցը ստացավ 550000, երկրորդ տեղը՝ 200000, իսկ երրորդը՝ 80000 դրամ: Եզրափակչի և մրցանակաբաշխության լուսանկարները կարող եք դիտել այստեղ:

Առաջնության առաջին փուլի արդյունքներով հայտնի դարձան նաև երկրորդ փուլի 24 մասնակիցների անունները: Վիճակահանության արդյունքում նրանք ընտրեցին այն թիմերը, որոնցով պայքարելու են ԵՎՐՈ-2016 փուլի ժամանակ: Երկրորդ փուլը, որում կխաղարկվի 2 մլն դրամ մրցանակային ֆոնդ, կկայանա մայիսի 20-22-ին:

Ներկայացնում ենք վիճակահանության արդյունքները:

13103538_1199903036709904_8843684065014851522_n

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ