Հայտնի են GRAND STREET JAM պարային մրցաշարի հաղթողները

«Հայկական Հիփ-հոփ կոնգրեսը» մի վայրում էր հավաքել ժանրի լավագույն պարողներին: Երևանի խուլ ու համրերի կենտրոնում անցկացվում էր GRAND STREET JAM պարային մրցաշարը: Պարողները միմյանց հետ մրցում էին տարիքային և ոճային տարբեր անվանակարգերում՝ անհատական և թիմային մրցումներում:

Պարային համարները գնահատում էր պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում ընդգրկվել էին նաև հյուրեր Վրաստանից և Ռուսաստանից:

Պարային մարաթոնն, իսկապես, անցավ լարված պայքարում՝ պրոֆեսիոնալ երաժշտության ու լուսային էֆեկտների ներքո: Ի վերջո, ժյուրին ընտրեց լավագույններին:

Եվ այսպես, 16-ից բարձր տարիքում առաջինը ճանաչվեցին՝

Վանուշ Շահինյանը Mad Force Crew-ից (բրեքդանս) և Աշխեն Հակոբյանը Armada dance-ից (Հիփ-հոփ): Նույն տարիքային խմբում լավագույնը IDance studio էր:

All Style ոճում հավասարը չուներ Արսեն Հովհաննիսյանը Extreme Project-ից:

13-ից 16 տարեկանների խմբում հաղթեցին՝

MHP DANCE STUDIO-ը (Հիփ-հոփ) և Fire STyle CREW-ն (բրեքդանս):

Տարիքային այս խմբում առաջին տեղը գրավեցին՝ Armenoids DAnce Crew (մեծ խումբ, հիփ-հոփ), MAD FORCE CREW-ն (դուետ, բրեքդանս) և MUtAntS ACADEMY (բրեքդանս):

Բոլոր հաղթողները պարգևատրվեցին GRAND STREET JAM գավաթներով և պատվոգրերով, ինչպես նաև Ligth STYLE խանութի կողմից ստացան նվերներ և զեղչի քարտեր:\

Նկարներն կարող եք դիտել այստեղ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ