Հայկական լավագույն գինիները՝ «Կովկաս գինու փառատոնում»

Այն մասին, որ գինեգործության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, խոսվում է հենց  Աստվածաշնչում: Մարդկությունը բացահայտել է գինու համը այն ժամանակ, երբ ջրհեղեղից հետո Նոյ նահապետը Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Հայաստանում գինեգործության զարգացած մասին գրել են նաև հույն պատմիչներ Հերոդոտոսը և Ստրաբոնը:  Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ: Մի բան է, երբ հայտնաբերում են նույնիսկ հնագույն խաղողի ածխացած կորիզ, բայց բոլորովին այլ բան է, երբ գտնվում է մի ամբողջ գործարան՝ իր սարքավորումներով պահպանված: Արենիի քարանձավում հայտնաբերված արտադրամասը մոտ 6100 տարվա վաղեմություն ունի:

Փաստերն, ինչ խոսք, վկայում են գինեգործության առաջացման հայկական արմատների մասին: Սակայն, պարզվում է, մեր հարևանները հավակնում են գինու հայրենիք համարել Վրաստանը: Մրցակցությունը շատ մեծ է այս ասպարեզում: Հայկական գինիներն, իրոք, կարիք ունեն ավելի շատ ներկայանալի դառնալու, տարածվելու և գովազդվելու: Չէ՞ որ Հայաստանում արտադրվող գինիները, շնորհիվ խաղողի յուրահատուկ տեսակների, իրենց որակով չեն զիջում, վրացականին, որոշները նույնիսկ գերազանցում են:

Հայկական գինիների արտադրողների համար մեծ հնարավորություն է ստեղծվել լրացնել այս բացը:

«Կովկաս» պանդոկն իր հյուրընկալ դռներն է բացում հայկական գինիներ արտադրող ընկերությունների համար: Հոկտեմբերի 14-ին այստեղ անցկացվելու է «Կովկաս գինու փառատոն»: Հայկական գինիների ընտրանին ներկայացվելու է մեկ վայրում: Ցուցադրվելու են տեղական արտադրողների լավագույն առաջարկները: «Կովկաս գինու փառատոնին» հրավիրված են բազմաթիվ հյուրեր՝ դեսպաններ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, լրագրողներ: Մուտքն ազատ է լինելու բոլոր ցանկացողների և գինու համը գնահատողների համար:

Այցելեք «Կովկաս» պանդոկ՝ համտեսելու մեր գինեգործների ներկայացրած արտադրանքը, օգտվել հյուրասիրությունից և երեկոն անցկացնել հաճելի մթնոլորտում:

Ավելացնենք, որ փառատոնը կմեկնարկի ժամը 19:00: «Կովկաս» պանդոկի հասցեն անփոփոխ է՝ Հանրապետության (նախկին Ալավերդյան) 82:

Անուշ լինի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ