ՀԱՅԱՍՏԱՆ – ԲԵԼԱՌՈՒՍ. Վիկտորինայի արդյունքներ

Վիվառո Նյուզը ամփոփում է ՀՖՖ-ի հետ համատեղ կազմակերպված վիկտորինայի արդյունքները:

Ճիշտ պատասխաններ.

  1. Ո՞վ է խփել առաջին գնդակը Հայաստանի հավաքականի կազմում:
    Ճիշտ պատասխան՝ Արսեն Ավետիսյան
  2. Ե՞րբ է Հայաստանի հավաքականը տարել առաջին հաղթանակը պաշտոնական մրցումներում:
    Ճիշտ պատասխան՝ 1995թ.
  3. Ո՞ր թվականին է Ռոման Բերեզովսկին նշել իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում:
    Ճիշտ պատասխան՝ 1996թ.
  4. Սարգիս Հովսեփյան, Ռոման Բերեզովսկի, Ռոբերտ Արզումանյան, Արթուր Պետրոսյան, … Շարունակեք շարքը:
    Ճիշտ պատասխան՝ Հարություն Վարդանյան /շարքում ներկայացված են հավաքականի կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստները/
  5. Հավաքականի ֆուտբոլիստներից ո՞ւմ է առաջինը հաջողվել նորամուտը նշել գոլով:
    Ճիշտ պատասխան՝ Էրիկ Ասադուրյան
  6. Ինչքան է եղել Ռոման Բերեզովսկու չոր խաղերի ռեկորդը Հայաստանի հավաքականում:
    Ճիշտ պատասխան՝ 300 րոպե
  7. Երբ է Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրել Հանրապետական մարզադաշտում:
    Ճիշտ պատասխան՝ 2000թ.
  8. Սարգիս Հովսեփյանը Հայաստանի հավաքականում անցկացրել է 132 հանդիպում: Քանի անգամ է նա այդ ընթացքում փոխարինվել:
    Ճիշտ պատասխան՝ 2
  9. Վարուժան Սուքիասյանը Հայաստանի հավաքականը նախկինում գլխավորել է 17 խաղերում: Քանի հաղթանակ է նա տարել այդ ընթացքում:
    Ճիշտ պատասխան՝ 3
  10. Քանի հանդիպում է Ռոման Բերեզովսկին անցկացրել ավագի թևկապով:
    Ճիշտ պատասխան՝ 20

Ներկայացնում ենք մրցույթի հաղթողներին.

Տեղ Մասնակից Միավոր Մրցանակ
1 Հրաչ Նազարյան 10/10 2 տոմս
2 Arman Petrosyan 7/10 2 տոմս
3 Hayk Vardanyan 6/10 2 տոմս
4 Vahe Hakobyan 6/10 2 տոմս
5 Sargs Yan 6/10 2 տոմս

Հաղթող մասնակիցները վաղը՝ մարտի 22-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Վիվառո ընկերության գրասենյակ /ք. Երևան, Գետառի 4/17/ և ստանալ տոմսերը: Հարցերի դեպքում գրեք Vivaro News ֆեյսբուքյան էջին:

Բոլոր պատասխանները այստեղ են:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ