Հաճելի երաժշտություն՝ անկեղծ խոստովանությամբ

Երևանի մարզահամերգային համալիրում կայացավ ռուս երգչուհի Ելենա Վաենգայի մենահամերգը, որի գլխավոր հովանավորն էր Վիվառո ընկերությունը:

Երեկոն ընթացավ ջերմ ու անմիջական մթնոլորտում: Ռուսական էստրադայի աստղի երգերը բազմաժանր էին և առանձնանում էիր իրենց ինքնատիպությամբ: Ելենա Վաենգան ելույթների ընթացքում հատվածներ էր կարդում իր բանաստեղծություններից, անկեղծ զրուցում հանդիսատեսի հետ: Իսկ հաճելի երաժշտությունն ապահովում էր իսկապես պրոֆեսիոնալ երաժիշտներից կազմված խումբը:

Երեկոն իսկապես հաջողվեց: Վիվառո ընկերությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ հավատարիմ է իր արժեքներին: Հայ հանդիսատեսը բացահայտեց մի երգչուհու, ում համար ազնվությունն ու անկեղծությունը նույնպես ամենակարևոր սկզբունքներն են:

Համերգի գլխավոր արժեքը Ելենա Վաենգայի անկեղծ ու ազնիվ խոստովանությունն էր՝ թե՛ հեղինակային երգերով, թե՛ բանաստեղծություններով:

Նկարները կարող եք դիտել՝ այստեղ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ