«EiG» go high !

BetConstruct-ի հետ համագործակցության ընթացքում օգուտ քաղելու բազմաթիվ հնարավորություններ են ընձեռնվում, և այս անգամ զարմանք ապրեցի՝ Բեռլինում կայանալիք «EiG» ցուցահանդեսին մասնակցելու հրավեր ստանալով: «EiG»-ը համաշխարհային խաղային արդյունաբերության եզակի իրադարձություն է: 2016 թվականին այստեղ հավաքվել են ավելի քան 2000 ներկայացուցիչ աշխարհի 83 երկրներից: Առաջին օրը սկսվեց բավական ակտիվ, և ինֆորմացիոն ահռելի հոսքը հնարավոր չէր միանգամից մարսել:

BetConstruct-ի տաղավարը, ինչպես միշտ, առանձնանում էր իր գեղեցկությամբ, հանգստությամբ ու թեթևությամբ: Շրջում ես բոլոր տաղավարներով, շփվում գործընկերներիդ հետ ու հասկանում, որ այստեղ ես միայն շրջապատված ծառերով ու բուսականությամբ, կարողանում ես հանգիստ շնչել ու զգալ աշխատանքային արդյունավետ մթնոլորտ:

Հիմնականում ճյուղի զարգացման ուղղությունն ակնհայտ է միանգամից` ապագան նոր սերնդի համար ավելի հետաքրքրաշարժ կիբերսպորտինն է: ICE Totally Gaming-ի և iGaming Super Show-ի համեմատ՝ այստեղ զվարճանալու վայրերը քիչ են, իսկ հանդիպումների ու բանակցություններ վարելու վայրերը՝ շատ: Այստեղ ցուցահանդեսի ծանրությունը զգացվում է:

Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ ժամանց անցկացնելու համար անակնկալներ կունենանք վաղը, որին անպայման կանդրադառնամ, իսկ այսօր BetConstruct ընկերությունը պատրատվում է ճաշի Բեռլինի սրտում՝ «Radisson blu» հյուրանոցում, որտեղ հյուրերը ներկայացնելու են սլոթ խաղերի ստեղծման յուրահատուկ հարթակը՝ Slot builder-ը:

Vbet-ի ղեկավար՝

Արթուր Միխայլեվ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ