ՉԵԽԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆ. Շահեք Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը. Վիկտորինայի արդյունքներ

VivaroNews.am-ը ամփոփել է «ՉԵԽԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆ. Շահեք Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը» վիկտորինայի արդյունքները.

Ներկայացնում ենք ճիշտ պատասխանները.

  1. Իր պատմության մեջ որերորդ հանդիպումն է այսօր անցկացնելու Հայաստանի հավաքականը:
    Ճիշտ պատասխան` 178-րդ
  2. Չեխիայի ու Հայաստանի հավաքականները նախկինում պաշտոնական խաղերում հանդիպել են 4 անգամ: Ինչպիսին է դիմակայության ընդհանուր հաշիվը:
    Ճիշտ պատասխան` 11-3 /4-1, 3-0, 3-0, 1-2/
  3. Ո՞վ է Հայաստանի հավաքականի Չեխիա մեկնած կազմի ամենատարեց ֆուտբոլիստը:
    Ճիշտ պատասխան` Գևորգ Հովհաննիսյան /33 տարեկան 76 օրական/
  4. 2005թ. Հայաստանը 4-1 հաշվով պարտվեց Չեխիային: Ո՞վ էր այդ ժամանակ գլխավորում Հայաստանի հավաքականը:
    Ճիշտ պատասխան` Հենկ Վիսման
  5. Ո՞վ է խփել Չեխիա – Հայաստան դիմակայության վերջին գոլը:
    Ճիշտ պատասխան` Գևորգ Ղազարյան
  6. Չեխիա – Հայաստան վերջին խաղի մեկնարկային կազմից քանի ֆուտբոլիստ են ներկայումս հրավիրված Հայաստանի ազգային հավաքական:
    Ճիշտ պատասխան` 6 ֆուտբոլիստ /Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Կառլեն Մկրտչյան, Գևորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս/
  7. Հենրիխ Մխիթարյանն այսօր կարող է խփել իր 20-րդ գոլը Հայաստանի հավաքականում: Իսկ ո՞ր խաղում է նա խփել հոբելյանական 10-րդ գոլը:
    Ճիշտ պատասխան` Հայաստան 4-2 Լիտվա
  8. Ով էր Հայաստանի հավաքականի մարզիչը, երբ Հենրիխ Մխիթարյանը նշեց իր նորամուտը ազգային թիմում
    Ճիշտ պատասխան` Յան Պորտերֆիլդ /2007թ. հունվարին Պանամա 1-1 Հայաստան ընկերական խաղում/:
  9. Որն է եղել Հենրիխ Մխիթարյանի առաջին պաշտոնական /ոչ ընկերական/ հանդիպումը Հայաստանի հավաքականում:
    Ճիշտ պատասխան` Բելգիա 2-0 Հայաստան
  10. Ինչ ելքով կավարտվի Չեխիա – Հայաստան ընկերական հանդիպումը:
    Ճիշտ պատասխան` Չեխիայի հաղթանակ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 7-րդ հարցի պատասխանների տարբերակներում Հայաստան 4-2 Լիտվա պատասխանի փոխարեն թյուրիմացաբար նշվել էր Հայաստան 4-2 Էստոնիա հանդիպումը: Հայցում ենք մասնակիցների ներողամտությունն ու հայտնում, որ այդ հարցի պատասխանը վերջնական հաշվարկում չի դիտարկվել:

Հաշվարկված 9 հարցերին 9 ճիշտ պատասխան էր առաջարկել ԱՐՄԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, ով էլ արժանանում է Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկին: Խնդրում ենք Արմանին կապ հաստատել մեզ հետ Vivaro News ֆեյսբուքյան էջի միջոցով:

Բոլոր մասնակիցների պատասխաններն` այստեղ:

Շնորհակալություն ենք հայտնում բոլորին ու խոստանում վերադառնալ նոր մրցույթներով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ