ԲԼՈՏԻ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

«Վիվառո» ընկերությունը Բլոտի սիրահարների համար կազմակերպել էր մրցաշարեր՝ նպատակ ունենալով առավելագույնս ընդգրկել մարզերի ներկայացուցիչներին: Թիմային կարգով օնլայն անցկացվող մրցաշարերի հաղթողները իրավունք են ստացել մասնակցել Բլոտի միջմարզային առաջնության եզրափակիչ փուլին:

Նշենք, որ Վիվառոն Միջմարզային մրցաշարերի համար սահմանած 9 միլիոն դրամ մրցանակային ֆոնդից 3 միլիոն դրամը հատկացրել է Բլոտին, որը բաշխվելու է բոլոր մասնակիցների միջև՝ ըստ գրաված տեղի: Նշենք, որ թե՛ նախընտրական, թե՛ եզրափակիչ մրցաշարերն անցկացվել են առանց որևէ մուտքավճարների:

Քանի որ միջմարզային առաջնության ընտրական փուլին ամենաշատը գյումրեցիներն են մասնակցել, ուստի Վիվառո ընկերությունը որպես Բլոտի եզրափակիչ փուլն անցկացնելու վայր է ընտրել հենց Գյումրի քաղաքը:

Եվ այսպես, օգոստոսի 13-ին Գյումրի են ժամանելու միջմարզային առաջնության օնլայն մրցաշարի հաղթողները, որպեսզի արդեն դեմ առ դեմ խաղալով որոշեն ուժեղագույններին:  Բացի թիմային մրցաշարից, որին մասնակցում են տարբեր մարզերից 6 թիմ, անցկացվելու է նաև անհատական մրցաշար 32 մասնակիցների միջև: Հաղթողները կստանան ոչ միայն դրամական մրցանակներ, այլև կպարգևատրվեն հատուկ գավաթներով:

Բլոտի սիրահարներին օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին հրավիրում ենք Գյումրու «Օազիս» ռեստորանային համալիր հետևելու Բլոտի միջմարզային առաջնության եզրափակիչ փուլի խաղերին: Ավելացնենք, որ նախատեսվում է մրցումներ անցկացնել նաև ներկա գտնվողերի միջև: Այնպես, որ սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, լարված խաղեր և թեժ մրցակցություն:

Բլոտ խաղում են ոչ միայն հաճույքի համար:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ