BetConstruct-ը կրկին մրցանակի է արժանացել՝ այս անգամ BEGE 2016-ում

BetConstruct ընկերությունը հերթական մրցանակի է արժանացել BEGE 2016 ցուցահանդեսում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ: Այս անգամ հայկական արմատներով ընկերությունը լավագույնն է ճանաչվել «Սպորտային խաղադրույքների բացառիկ հարթակ» անվանակարգում:

Մրցանակն ընկերության ներկայացուցիչներին հանձնել են Ժամանցի և խաղային ոլորտի բալկանյան ցուցահանդեսի ժամանակ (Balkan Entertainment and Gaming Exhibition): Ցուցահանդեսը տեղի է ունեցել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նոյեմբերի 24-ին:

BetConstruct-ն առցանց և իրական խաղային ոլորտում ծրագրային լուծումներ մշակող և մատակարարող առաջատար ընկերություններից է: Տարիների ընթացքում ընկերությունն արժանացել է մի շարք մրցանակների: Վերջին ձեռքբերումներից է՝ «Տեխնոլոգիաների լավագույն մատակարար» մրցանակը, որը ստացել է  International Gaming Awards 2016 մրցանակաբաշխության ժամանակ:

EGR B2B 2015 և 2016 մրցանակաբաշխություններում արժանացել է «Հաճախորդների լավագույն սպասարկում» մրցանակին, իսկ International Gaming Awards 2015 մրցանակաբաշխությունում՝ «Տարվա նորարար» մրցանակին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ