Ազնվական համադրություն. ՎիվառոՊոկեր և կոնյակ «Մադաթով»

Արցախցի լեգենդար գեներալի մարտական ուղին անցել է ռուս-թուրքական, ռուս-պարսկական, 1912թ. Հայրենական պատերազմների միջով: Ռուսական բանակի հայ զորավար գեներալ-լեյտենանտ Վալերիան Մադաթովը եղել է Արցախում տեղակայված ռուսական զորքերի հրամանատար, այնուհետև Ղարաբաղի և հարակից շրջանների օկրուգային պետ: Նա իր գործունեության ընթացքում միշտ անսասան է պահել հայրենի արցախյան հողը, այն մաքրել է պարսիկ նվաճողներից, դիմակայել Դաղստանի լեռնականների արշավանքներին և աշխատելու ու երկիրը շենացնելու պայմաններ ապահովել հայ բնակչությանը:

Այսօր վերստին անկախություն ձեռք բերած արցախյան հողում տնտեսության ակտիվացումը, բիզնես նախագծերի իրականացումը ձեռք է բերել ռազմավարական նշանակություն: Այն մարդկանց կապում է հայրենի հողին, հավատ ներշնչում վաղվա օրվա հանդեպ, որ նվիրված աշխատանքով հնարավոր է ապրել ու շենացնել հարազատ երկիրը:

Այս գործում իր նշանակալից դերն ունի Ստեփանակերտի կոնյակի գործարանը, որի ջանքերով ստեղծվել են բարենպաստ պայմաններ վերականգնելու տնտեսության ավանդական ճյուղերը: Խաղողագործությունը նոր թափ է ստացել, ավելանում են մշակվող տարածքներն ու մթերվող բերքը:

Խաղողի բերքի գերակշիռ մասն ընդունում է Ստեփանակերտի կոնյակի գործարանը: Այն իր մեջ ներառում է Կարմիր շուկայի, Մարտունու և Ստեփանակերտի գինու գործարանները: Սակայն ընկերության  հիմնական ռազմավարական ուղղությունը կոնյակագործությունն է: Կոնյակի սպիրտի հնեցումն ամբողջովին կատարվում է ավանդական եղանակով՝ կաղնու փայտից պատրաստված տակառներում, որտեղ կոնյակի սպիրտը ստանում է ինքնատիպ գույն, բույր, համ ու ոսկեգույն երանգ:

Ու լիովին տրամաբանական է, որ Ստեփանակերտի կոնյակի գործարանի արտադրանքը կրում է մեծ զորավարի՝ Մադաթովի անունը: Ազնվական խմիչքը տարբերվում է իր յուրահատուկ համով, որտեղ ընկույզի և կաղնու արմատների բույրը երկար պահպանվում է բերանում, տալիս հաճելի զգացողություն ու տրամադրություն:

Բլորը գիտեն, որ կոնյակն աշխույժ խնջույքների համար չէ, այն սիրում է հանգիստ միջավայր, որտեղ խմիչքն ուղեկցվում է հաճելի զբաղմունքի հետ: Այն կարող է լինել սիգարը, սուրճը, թղթախաղը: Իսկ պոկերը լավագույն ուղեկիցն է ազնվական խմիչքի համար:

ՎիվառոՊոկերը տալիս է այդ հնարավորությունը: Խաղարկվում է 10 շիշ 10 տարվա հնեցման Մադաթով կոնյակ: Սկսած նոյեմբերի 19-ից` երեք շաբաթ շարունակ, Champions’ Cup,  Monday Big և Rake Race մրցաշարերում 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները  բացի գումարային շահումից կստանան նվեր «Մադաթով» կոնյակ: Բաց մի թողեք ազնվական համադրությունից օգտվելու հնարավորությունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ