Առաջին անգամ Երևանում կազմակերպվում է HassFest փառատոնը

«Լսելով արվեստը, տեսնելով ձայնը» խորագրով ամենամյա փառատոնը համախմբում է ժամանակակից արվեստի ու երաժշտության ամենատարբեր ճյուղեր և հիանալի հարթակ է արվեստի նոր ստեղծագործությունների ճանաչման համար:
Այս յուրահատուկ փառատոնի նպատակը արվեստի տարբեր ճյուղերի միջև համագործակցության նոր եզրեր գտնելն է, որը կմիավորի արվեստի տարբեր բնագավառների մասնագետներին:
Այս տարի փառատոնը որոշվել է անցկացնել Հայաստանի մայրաքաղաքում:
Ծրագիրն ամբողջովին նվիրված է միջազգային ճանաչում ունեցող կոմպոզիտորների և հայ նկարիչների հոգևոր մշակութային փորձի փոխանակմանը:

Ավելացնենք, որ փառատոնի հովանավորն է Վիվառո ընկերությունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ