Անցկացվեց «Դրեգ Թայմ Երևան-2016» ավտոմրցույթը

Արագության սիրահարների համար STR ակումբը հոկտեմբերի 8-ին կազմակերպել էր ավտոմեքենաների մրցույթ՝ «Դրեգ Թայմ Երևան» անվանումով: Մրցումներին մասնակցելու համար դիմել էին ավելի քան 30 ավտոարշավորդներ, որոնք արագությամբ մրցելու էին համապատասխան անվանակարգերում՝ ըստ իրենց մեքենաների դասերի:

402մ երկարությամբ մրցատարածքն ընկած էր Չարբախից Մասիս տանող ճանապարհին: Հաղթող էր համարվում այն ամենաարագն անցնող ավտոարշավորդը: Նշենք, որ մրցումներն անցկացվում էին երկու պրոֆեսիոնալ և մեկ սիրողական դասերում: Դասակարգումը կատարվել էր՝ ըստ մեքենայի շարժիչի ծավալի: Մրցանակներ էին սահմանված մինչև 3լ և 3լ-ից բարձր շարժիչի ծավալ ունեցող պրոֆ-ստրիտ և 2լ-ից 4,4լ ծավալով ավտոմատ փոխանցման տուփով՝ սիրողական անվանակարգերում:

Նմանատիպ միջոցառումների մեծ փորձ ունեցող STR ակումբը մրցույթը կազմակերպել էր բարձր մակարդակով: Մրցավազքերն անցան լարված ու անզիջում մթնոլորտում, յուրաքանչյուրը պայքարում էր նույնիսկ վայրկյանի հարյուրերորդական մասի համար: Արդյունքում հայտնի դարձան բոլոր դասերի լավագույն արդյունք գրանցողները, որոնցից առաջին երեք տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվեցին գավաթներով և մեդալներով:

Ավելացնենք, որ «Դրեգ Թայմ Երևան-2016» մրցումների հովանավորը Վիվառո ընկերությունն էր: Բավարարեք արագության զգացողության պահանջը միայն այսպիսի մրցումներում:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ