3 պատճառ PES 2016 առաջնությանը մասնակցելու համար

CyberStars-ը և Vivaro News-ը Երևանում կազմակերպում են PES 2016-ի աննախադեպ առաջնություն` ավելի քան 3 մլն դրամ մրցանակային հիմնադրամով: Սակայն, վիթխարի մրցանակային հիմնադրամից բացի կան ևս 3 կարևոր պատճառներ, որոնց համար պետք է անպայման մասնակցել առաջնությանը:

  1. Մեծ մրցանակային հիմնադրամը դեռ չի նշանակում, որ հավաքվելու են միայն ուժեղագույն խաղացողները, և եթե Դուք միջին մակարդակի եք խաղում, ապա շահելու հնարավորություն չկա: Հիմնական մրցույթում մրցանակների են արժանանում ոչ թե միայն լավագույն եռյակը, հնգյակը կամ տասնյակը, այլ միանգամից 24 խաղացողներ, ովքեր ցուցադրել են բարձր արդյունք: Տվյալ դեպքում, 9-24-րդ տեղերը գրաված մասնակիցները կստանան նվազագույնը` 11 000 դրամ մրցանակային հիմնադրամից:
  2. Մրցաշարի երկրորդ` ԵՎՐՈ-2016-ին նվիրված փուլում 24 մասնակիցները խաղալու են Եվրոպայի առաջնության մասնակից թիմերից մեկով, որը որոշվելու է վիճակահանությամբ: Անգամ եթե Դուք ամենաուժեղը խաղացողը չեք, կարող եք վիճակահանությամբ ստանալ ուժեղ թիմ և շարժվել շատ ավելի առաջ, քան նախապես սպասում էիք:
  3. Մրցանակային ֆոնդից Ձեր շահած գումարը Ձեր Վիվառո հաշիվներին փոխանցելուց անմիջապես հետո կարող եք կանխիկացնել այն: Խաղադրույքներ անելու պարտադիր պայման չկա:

Մրցաշարի ընթացակարգը առավելագույն հավասարեցրել է պայմանները բոլոր խաղացողների համար, ինչը ենթադրում է թեժ պայքար ու անակնկալ արդյունքներ: Ուստի, բաց մի թողեք այս սուպերմրցաշարին մասնակցելու հնարավորությունը:

Շտապեք, գրանցման ավարտին մնացել է 2 օր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ