«18+ դե տժժա» կինոկատակերգություն

Թվում է, թե «արգելված պտուղը քաղցր է» տարբերակով իր գովազդային արշավն արած ֆիլմը կլինի ծայրից ծայր վուլգար ու տհաճ դիտման համար, բայց սա ընդամենը թվում է: Սաստիկ կինոկատակերգություն դիրքավորված ֆիլմում միակ բանը, որ սաստիկ էր, դա հումորն էր, որը ստիպում էր անդադար ծիծաղել:

Անսովոր մոտեցումը ֆիլմին ամեն տեղ է` սկսած դրա մասին տեղեկությունների տարածումից վերջացրած ֆիլմի հերոսների ընտրությամբ: Հայտնի ու սիրված դերակատարներով պոտենցիալ հանդիսատես գրավելու փոխարեն ֆիլմի պաստառներին չկար ոչինչ, իսկ դրա գովազդային վահանակներին ֆիլմում առկա հայտնի դեմքերի՝ Արսեն Գրիգորյանի, Աննա Գրիգորյանի  Արտյոմ Կարապետյանի փոխարեն մրգեր էին:

 

Պարզ չէ` այս տարօրինակ մոտեցումն աշխատեց, թե ոչ, բայց առաջին սեանսին կինոդահլիճը լի էր մարդկանցով, ովքեր պարզ չէ, թե ինչ են եկել նայելու ու պարզ չէ, թե ինչու: Ամեն դեպքում դիտման ընթացքում լսվող հռհռոցը թույլ տվեց մտածել, որ եկողները գոհ էին:

 

Բուն ֆիլմի գլխավոր դերերում էին մինչ այդ մեծ էկրանում մեծ դերակտորներ չունեցող դերասաններ, իսկ երկրորդական պլանի կերպարները կամ էպիզոդիկ կերպարները բոլորը մեզ արդեն ծանոթ, սիրված կամ վաղուց մեծ էկրանին չերևացած դեմքեր էին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ