Ժամանցային  մրցույթներ և ակցիաներ

ԺԱՄԱՆՑ
25.04.2017

Շահեք ուղևորություն դեպի Հոլիվուդ՝ խաղալով հեքիաթի հերոսների հետ

Կա՞ մեկը, ով չի ցանկանում լինել Հոլիվուդում, հանգստանալ բարձրակարգ հյուրանոցում, այցելել կինոստուդիա և ներկա գտնվել նկարահանման հրապարակում ընթացող գործողություններին: Վիվառո Կազինոն տալիս է այդ հնարավորությունը: Հեքիաթների լեգենդները. Հենզել և Գրետել խաղում յուրաքանչյուր 10 եվրո խաղադրույքի դիմաց հաճախորդները կստանան 1 տոմս: Հենց այդ տոմսերն էլ կմասնակցեն ցանկալի ուղեգրի խաղարկությանը: Ի դեպ, ուղեգիրը, որը նախատեսված է երկու անձի համար, իր մեջ ներառում է չվերթ Եվրոպայից Լոս Անջելես, 5 գիշեր 4 աստղանի հյուրանոցում, այցելություն Paramount Studios կինոստուդիա՝ 4,5 ժամ տևողությամբ շրջայցով, ընթրիք երկուսի համար և դեռ 250 եվրո էլ անձնական ծախսերի համար: Ակցիայի սահմանված է մրցանակային 500 տեղ: Տոմսերի խաղարկության ժամանակ առաջին շահողը, ինչպես նշեցինք, կստանա ուղեգիր երկու անձի համար, իսկ մնացած 499 մասնակիցների միջև կբաժանվի 20.000 եվրո մրցանակային ֆոնդը: Հիշեք մանկությունը, խաղացեք հեքիաթների հերոսների հետ և հայտնվեք հեքիաթային աշխարհում: Ավելացնենք, որ ակցիայի գործողությամբ ժամկետը ապրիլի 24-ից մայիսի 1-ն է, իսկ մրցանակները հաղթողներին կտրամադրվեն իրական գումարի տեսքով և ուղղակիորեն կփոխանցվեն նրանց խաղային հաշվին:
25.04.2017

Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը խաղարկվեց «Առագաստ» Վիվառո Սպորտ Բարում

Մինչև հիմա հնչում են «Ռեալ» Մադրիդ - «Բարսելոնա» խաղի արձագանքները: Խաղ, որն իր դիտարժանությամբ արժանի տեղ կգրավի Էլ-Կլասիկոյի պատմության տարեգրությունում: Այդ օր լեփ-լեցուն էր Վիվառո «Առագաստ» Սպորտ Բարը: Երկրպագուները ժամանել էին հետևելու իսպանական գրանդների խաղին, իսկ նրանց համար, ովքեր խաղադրույք էին կատարել այդ խաղի ցանկացած իրադարձության վրա, Վիվառոն կազմակերպել էր ակցիա: Նախ, բոլոր ներկաներն օգտվեցին գարեջրի հյուրասիրությունից, իսկ 5000 դրամ և ավելի գումարով խաղադրույք կատարողները հնարավորություն ստացան շահել «Ռեալ» Մադրիդի օրիգինալ մարզաշապիկ: Մասնակիցները խաղադրույքի կտրոնի կրկնօրինակը գցում էին հատուկ թմբուկի մեջ՝ նախապես գրելով անձնական տվյալները, որտեղից էլ պատահականության սկզբունքով հանվելու էր մեկ կտրոն: Առանց խորանալու ֆուտբոլային հանդիպման մանրամասներին ու դրամատիկ պահերին, նշենք միայն, որ բոլոր ներկաները շատ սուր զգացողություններ ունեցան և հաճելի ժամանց անցկացրեցին: Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ խաղարկությունը և հայտնի դարձավ այն մասնակիցը, ում շնորհվելու էր «Ռեալի» մարզաշապիկը: Թմբուկի միջից հանվեց մեկ կտրոն, որի հեղինակ էլ դարձավ Վիվառոյի սահմանած մրցանակի հաղթողը: Շնորհավորում ենք շահող մասնակցին և հայտնում, որ Վիվառոն շարունակելու է անակնկալ նախաձեռնությունները:
25.04.2017

Սմարթֆոնների խաղարկություն՝ Վիվառո Բլոտում

Շարունակելով գարնանային ակցիաները Վիվառո Բլոտը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Վիվառո Բլոտը կազմակերպում է նոր ակցիա՝ Սմարթֆոնների շաբաթ: Ամեն շաբաթ Բլոտի սիրահարները, խաղալով Բլոտ մրցաշարեր Վիվառոյում, հնարավորություն կունենան ստանալ խաղարկվող սմարթֆոններից մեկը: Ակցիան գործում  է ապրիլի 20-ից մայիսի 4-ը, իսկ մրցաշարերն անցկացվելու են յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի, ժամը 20:30-ին: Առանց ռեբայ բոլոր մրցաշարերում առաջին տեղ գրաված մասնակիցները սմարթֆոնների մրցաշարերում կգրանցվեն անվճար: Խաղացեք Վիվառո Բլոտ, մասնակցեք ակցիային և մայիսը դիմավորեք նոր ժամանակակից սմարթֆոններով: Հետևեք Վիվառո Բլոտի նախաձեռնություններին, մեծ անակնկալները դեռ առջևում են:
23.04.2017

Էլ-Կլասիկո. Բաժանվեցին խաղադրույքների տոմսեր Ռեալ-Բարսելոնա խաղի վրա

Էլ-Կլասիկո` ֆուտբոլային աշխարհի ամենասպասված հանդիպումը: Մադրիդի Ռեալի և Բարսելոնայի միջև դիմակայությանը հետևում են բոլոր ֆուտբոլասերները աշխարհի ամենատարբեր ծայրերում: Վիվառոն, ինչպես միշտ, նվերներ էր պատրաստել երկրպագուների համար: Ավանդույթի համաձայն, Վիվառոյի աշխատակիցները 1000 դրամ արժողության խաղադրույքների անվճար տոմսեր են բաժանել Ռեալ-Բարսելոնա խաղի վրա: Ծաղկաձորում իրականացված ակցիայի ընթացքում բաժանվել են խաղի կոնկրետ հաշիվների 12 տարբերակներով տոմսեր: Ցանկացողները ընտրում էին իրենց նախընտրած հաշիվներով տոմսերը, ներկայացնում Մագիստորսի 1 հասցեում գործող Vivaro Gaming Club, ստանում կատարված խաղադրույքի կտրոնը, իսկ շահելու դեպքում` առձեռն ստանում շահած գումարը: Վիվառոյի աշխատակիցները գեղատեսիլ Ծաղկաձորում տոմսեր բաժանելուց հետո ակցիան շարունակեցին Երևանում: Նրանք շրջելով Երևան տոնավաճառում` 500 դրամանոց խաղադրույքի տոմսեր նվիրեցին բոլոր ցանկացողներին: Էլ-Կլասիկոյի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ էր, և շատերն էին օգտվում Վիվառոյի նվեր-առաջարկներից: Կրկին ընտրելով նախընտրած հաշվով տոմսերը` մասնակիցները դրանք ներկայացնում էին Երևան տոնավաճառում գործող Վիվառո Սպորտ Բար և դրանց դիմաց ստանում կատարված խաղադրույքի կտրոններ: Ընտրված ելքով արդյունքի դեպքում մասնակիցները ներկայացնելով կտրոնը առձեռն ստանում էին շահած գումարը: Ֆուտբոլային կարևոր խաղերից առաջ Վիվառոն շարունակելու է տոմսերի բաժանված ակցիան, հետևեք նորություններին և օգտվեք անվճար խաղադրույք կատարելու հնարավորությունից:
21.04.2017

Վիվառոյի անակնկալը Էլ-Կլասիկոյին ընդառաջ

Ամբողջ ֆուտբոլային աշխարհը յուրաքանչյուր մրցաշրջանին սպասում է տարվա կարևորագույն երկու հանդիպումներին, որի ընթացքում մարդիկ՝ անկախ սեռից, տարիքից, դավանանքից, կիսվում են երկու բանակի և 90 րոպե դառնում են բարեկամներ և թշնամիներ։ Այդ հակամարտությունը տևում է արդեն տասնյակ տարիներ և ավելի հեշտ է պարզել, թե որն է առաջինը եղել՝ հա՞վը, թե՞ ձուն, քան թե պարզել այդ երկու թիմերից ուժեղագույնին՝ Մադրիդի «Ռեա՞լ»-ը, թե՞ կատալոնական «Բարսելոնա»-ն։ Եվ ահա մոտեցավ Լա Լիգայի 2016- 2017 թվականի խաղաշրջանի «սրբազան» Էլ կլասսիկոյի երկրորդ հանդիպման օրը՝ ապրիլի 23-ը։ Այդ օրը մենք առաջարկում ենք բոլորին ոչ միայն վայելել այդ հանդիպումը Վիվառո «Առագաստ» Սպորտ Բարում, որը գտնվում է Իսահակյան 41 հասցեում, այլև փորձել շահել Մադրիդի «Ռեալի» օրիգինալ մարզաշապիկը: Վիվառոյի ակցիայի մասնակցելու համար անհրաժեշտ է՝ կատարել խաղադրույք, «Ռեալ»– «Բարսելոնա» խաղի վրա: Խաղարկությանը մասնակցում են 5.000 դրամ և ավելի գումարով կատարված խաղադրույքները: Ակցիայի մասնակիցները պետք է նույն կետում տեղադրված թմբուկի մեջ գցեն խաղադրույքի կտրոնի կրկնօրինակը (վրան նախապես անուն ազգանուն գրելով): Թմբուկի միջից պատահականության սկզբունքով հանված կտրոնի տերը կշահի Ռեալ Մադրիդի մարզաշապիկ: Մասնակցեք ակցիայի՝ է՛լ ավելի դիտարժան դարձնելով ֆուտբոլային հսկաների հանդիպումը:
21.04.2017

Վիվառո-Ռադիո Վան. Երկարամյա համագործակցություն

Ապրիլի 12-ին Mezzo ակումբում տեղի ունեցավ Ռադիո Վանի 6-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը՝ VAN MUSIC AWARDS-ը: Մրցանակի արժանացան 2016 թ. ընթացքում Ռադիո Վանի եթերից հնչած լավագույն երգերն ու երգիչ-երգչուհիները: Մրցանակ ստացավ նաև Արամ MP3, որը նրան հանձնեց Վիվառո ընկերության գլխավոր տնօրեն, նաև երաժիշտ Հարություն Համբարձումյանը: «Շատ ուրախ եմ, որ հենց ինձ բախտ ընձեռնվեց մրցանակ հանձնել Արամ MP3-ին,- իր խոսքում նշեց Հ. Համբարձումյանը: Շատ սիրում եմ Ռադիո Վանը, և այս գեղեցիկ առիթով շնորհավորում եմ բոլորիս»: Համերգի ամբողջական տեսագրություն այստեղ՝
21.04.2017

Անցկացվելու են Պոկերի, Նարդու և Բլոտի ԲԻԶՆԵՍ-ԼԻԳԱՅԻ առաջնություններ

Մտավոր խաղերի՝ Պոկերի, Նարդու և Բլոտի, երկրպագուների թիվը գնալով ավելանում է, և ժամանակ է արդեն պարզելու այն կազմակերպություններին, որոնց թիմերը կմրցեն ուժեղագույնը ճանաչվելու համար: Վիվառո ընկերությունը՝ Եվրասիական ֆեդերացիաների հետ համատեղ, կազմակերպում է նշված երեք խաղատեսակների թիմային առաջնություն՝ Բիզնես լիգա: Հայաստանում գործող կազմակերպությունները, ըստ ցանկության, ընտրում են խաղատեսակը՝ Պոկեր, Բլոտ կամ Նարդի, և իրենց թիմերը գրանցում մրցաշարերին: Բիզնես լիգան նպաստում է մտավոր խաղերի հանրայնացմանը գործարար միջավայրում, ավելացնում է շփումն ու ամրապնդում գործնական և ընկերական կապերը մասնակից ընկերությունների միջև: Վիվառոն մասնակիցներին օգնելու նպատակով անցկացնելու է թրեյնինգներ և սեմինարներ, որպեսզի խաղացողները ծանոթանան խաղերի կանոնակարգերին և տարբերեն բակային խաղերը սպորտայինից: Եվ այսպես, Բիզնես լիգայում գրանցվելու մեկնարկը տրված է: Ընտրեք ձեր թիմերի անդամներին, գրանցվեք և պայքարեք Բիզնես լիգայում ուժեղագույնը ճանաչվելու համար: Ի դեպ, Վիվառոն սահմանել է մրցանակային ֆոնդ՝ յուրաքանչյուր խաղատեսակի համար երեք միլիոն դրամ գումարի չափով:
20.04.2017

Ո՞վ կլինի Ֆրանսիայի հաջորդ նախագահը. Հատուկ խաղադրույքներ

Ֆրանսիայում քաղաքական կրքերը թեժացել են, ինչպես Ալեքսանդր Դյումայի հայտնի վեպում։ Ֆրանսիական հինգերորդ հանրապետությունում ընտրելու են երկրի 11-րդ նախագահին: Եվ եթե ապրիլի 23-ի ընտրություններում թեկնածուներից մեկը նախագահ դառնալու բավարար ձայներ չհավաքեց, ապա մայիսի 7-ին անցկացվելու է երկրորդ փուլ: Ու եթե Դյումայի ժամանակներում գահի համար պայքարում էին երկու թեկնածու, ապա այս տարի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թեկնածուների թիվը 11 է: Նրանց մեջ երեք բացահայտ ֆավորիտներն են՝ «Ժողովրդական Ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը, ով ունենալով ազգայնամոլական հայացքներ, մեծ համակրանքով է վերաբերվում հայերին, «Միություն հանուն Ազգային շարժման» կուսակցության անդամ Ֆրանսուա Ֆիյոնը, ով նույնպես մեծ համակրանքով է լցված դեպի հայ ազգը և հօգուտ հայերի է խոսում Ղարաբաղյան հիմնախնդրի մասին և Ֆրանսիայի  էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը։ Նոր նախագահը, մեծ հավանականությամբ, հայտնի կդառնա 2-րդ փուլում, քանի որ, ըստ սոցիալական հարցումների, թեկնածուների ձայները տատանվում են 20%-ից 24% սահմաններում: Նախագահական մրցավազքից Սարկոզիի և Օլանդի հրաժարականներից հետո, է՛լ ավելի է կարևորվում նոր նախագահի անձնավորությունը, քանի որ նա է որոշելու երկրի թե՛ ներքին քաղաքականությունը՝ կապված մեծաքանակ միգրանտների հետ, թե՛ արտաքին՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալը և Գերմանիայում սպասվող խորհրդարանական ընտրությունները: Վիվառոն սահմանել է հատուկ խաղադրույքներ կապված Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հետ, որտեղ գործակիցներ կան ինչպես 1-ին և 2-րդ փուլերի հավանական հաղթողների, այնպես էլ այն զույգերի վրա, ովքեր միմյանց դեմ են պայքարելու երկրորդ փուլում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
18.04.2017

Երևանի կենտրոնում բացվեց նոր Վիվառո Սպորտ Բար

Ճաշակով երաժշտություն, համեղ հյուրասիրություն, բարձր տրամադրություն` ահա այսպիսի մթնոլորտ էր տիրում  Թումանյան 1 հասցեում գտնվող Warsteiner GRILL BAR-ում,  որտեղ տեղի ունեցավ Վիվառոյի հերթական սպորտ բարի բացման արարողությունը: Այնպիսի տպավորություն է որ Վիվառո ընկերության համար այսպիսի արարողությունները արդեն ավանդույթ են դարձել, քանի որ այստեղ շատ լավ գիտեն, թե ինչ է պետք սպորտի իսկական երկրպագուին` հարմարավետ սրահներ, որտեղ կարելի է  ուրախ, անկաշկանդ, ընկերական միջավայրում դիտել բոլոր սպորտային մրցաշարերը և համեղ խոհանոց: Այդ իսկ պատճառով բացման արարողության ժամանակ Warsteiner GRILL BAR-ը լեփ-լեցուն էր ինչպես սուպեր կլասիկոյին “Նոու կամպը”: Եվ առհասարակ յուրաքանչյուր մարդ, անկախ նրանից հետաքրքրվում է սպորտով թե ոչ, շատ հանգիստ կարող է համենալ այստեղ, քանզի հաճելի միջավայրը, բարեհամբյուր սպասարկումը, մատճելի պայմանները հաճելի են բոլորին: Եվ ամենակարևորը, Վիվառո սպորտ բարերում այնպիսի մթնոլորտ  է, որ թվում է, նույնիսկ էկրանից այն կողմ մարզիկներն էլ են խաղում են հաճույքի համար: Նկարները կարող եք դիտել՝ այստեղ։
13.04.2017

Երևանի կենտրոնում կբացվի նոր Vivaro Sport Bar

Սպորտի շատ սիրահարներ շատ հաճախ չեն կողմնորոշվում, թե որտեղ դիտեն հետաքրքիր և սպասված ֆուտբոլային հանդիպումները, բռանցքամարտի մենամարտերը, ծանրամարտի խոշոր միջազգային առաջնությունները և այլ մարզաձևերի մրցաշարերը։ Տանը հարմար է, բայց այնտեղ չես կարող լիարժեք երկրպագել, գոռալ, կիսվել ուրախությամբ հարևաններիտ հետ, իսկ սովորական սրճարաններում շատ հաճախ չեն ցուցադրում այն, ինչ դու ցանկանում ես և այնտեղ նույնպես չես կարող էմոցիաներիդ ազատություն տալ։ Այդ պատճառով Վիվառո ընկերությունը շարունակում է ընդլայնել իր Սպորտ բարերի ցանցը, որովհետև միայն այստեղ սպորտի յուրաքանչյուր երկրպագու իրեն կարող է զգալ ավելին քան տանը՝ համեղ և մատչելի խոհանոց, հարմարավետ սրահներ, բոլոր կարևորագույն  խաղերի, մենամարտերի, մրցույթների ցուցադրում։ Այնտեղ դուք կարող եք գնալ միայնակ, զույգով, ընտանիքով, քանզի Վիվառոյի յուրաքանչյուր սպորտ բարում տիրում է առողջ և հաճելի մթնոլորտ։ Եվ ահա ապրիլի 14-ին, Երևանի կենտրոնում՝ Թումանյան1 13\1 հասցեում գտնվող Warsteiner GRILL BAR-ում, ժամը 20։00-ին կբացվի ևս մեկ հարմարավետ և հաճելի վայր հատուկ նրանց համար, ովքեր գնահատում են սպորտը  և հաճելի ժամանցը։ Հրավիրում ենք մասնակցել նոր Վիվառո Սպորտ բարի բացմանը, որտեղ սպասվում է հաճելի երաժշտություն, հյուրասիրություն, բարձր տրամադրություն, մի խոսքով այն ամենը, ինչն արդեն ավանդույթ է Վիվառո սպորտ բարերի համար։ Միջոցառմանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
13.04.2017

Թռիչք դեպի տիեզերք՝ 5000 եվրո մրցանակային ֆոնդով

1961թ. ապրիլի 12-ը պատմական օր էր ողջ մարդկության համար՝ առաջին անգամ մարդը թռիչք կատարեց դեպի տիեզերք: 56 տարի առաջ Յուրի Գագարինը նոր էջ բացեց տիեզերքի յուրացման տարեգրությունում: Ապրիլի 12-ը ամբողջ աշխարհում նշվում է Դեպի տիեզերք մարդու թռիչքի օր: Այդ օրվա առթիվ ակցիա է անցկացվում նաև Միջազգային տիեզերակայանում՝ International Space Station (ISS) սլոտ-խաղում: 2027 ISS-ում ընթացող ակցիայի մրցանակային ֆոնդը կազմում է 5000 եվրո, իսկ մրցանակների թիվը սահմանված է 56, կրկին տիեզերական տոնի հետ կապված: Ակցիան գործում է ապրլի 12-ից 18-ը ներառյալ: Այդ ժամկետում մասնակիցները պետք է նշված խաղում կատարեն առնվազն 50 պտույտ: Խաղարկված յուրաքանչյուր 50 պտույտի դիմաց տրվում է խաղարկության մեկ տոմս: Ի դեպ, տոմսերի քանակի սահմանափակում չկա, ինչքան շատ 50 պտույտներ կատարվեն այնքան շահելու հավանականությունը կմեծանա: Իսկ հաղթողները ընտրվելու են պատահականության սկզբունքով: 5000 եվրո մրցանակային ֆոնդը նվազման սկզբունքով բաշխվելու է 56 մասնակիցների միջև: Գումարային մրցանակները կփոխանցվեն հաղթողների խաղային հաշիվների վրա՝ իրական գումարի տեսքով: Ուղևորվեք տիեզերք՝ պտույտներ կատարելով և մրցանակներ շահելով:
w
ԲԵՌՆԵԼ ԱՎԵԼԻՆ
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: