Էնրիկե. «Դժվար թե Իսպանիայում «Լեսթերի» պես թիմ հայտնվի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծիք է հայտնել Անգլիայի առաջնության առաջատար «Լեսթերի» մասին։

«Չգիտեմ, կարո՞ղ է արդյոք նման բան տեղի ունենալ Իսպանիայում։

Պրիմերայում կան երեք մեծ ակումբներ՝ «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ» ու «Ատլետիկո Մադրիդ», ու վերջինս էլ այս շարքում է հայտնվել միայն 3-4 տարի առաջ։ Դժվար է պատկերացնել, որ այստեղ կհայտնվի մի ակումբ, որ կնմանվի «Լեսթերին»։

Անսովոր է, որ ԱՊԼ-ի առաջին հորիզոնականում թոփ-ակումբ չէ։ ԱՊԼ-ում թիմերը շատ մեծ եկամուտներ են ստանում հեռուստատեսային իրավունքների վաճառքից, ինչը լավ շանս է փոքր ակումբների համար»,- ասել է Էնրիկեն։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ