Էնրիկե. «Ռեալը» պետք է հաշտվի ՖԻՖԱ-ի որոշման հետ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բաց չի թողել հնարավորությունն անդրադառնալու ՖԻՖԱ-ի դրված արգելքին «Ռեալի» և «Ատլետիկոյի» առջև:

«Ռեալը» պետք է հաշտվի ՖԻՖԱ-ի որոշման հետ: Մենք հույս ունենք, որ նրանք չեն կարողանա հասնել այն արդյունքին, որին հասանք մենք, երբ նույն իրավիճակում էինք»,-նշել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ 2 մադրիդյան թիմերն առաջիկա 2 տրանսֆերային պատուհանի ընթացքում չեն կարողանալու նոր ֆուտբոլիստներ հայտավորել, քանի որ մեղադրվում են անչափահաս ֆուտբոլիստների տրանսֆերների գնման մեջ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ