Էնդի Մարեյն ամփոփիչ մրցաշարերում իր ամենաերկարատև խաղում հաղթեց Ռաոնիչին՝ դուրս գալով եզրափակիչ

Բրիտանացի թենիսիստ, առաջին ռակետ Էնդի Մարեյն իր ամենաերկարատև հանդիպումն անցկացրեց ամփոփիչ մրցաշարերում:

Կիսաեզրափակիչում համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջատարը 3 ժամ 38 րոպեում կարողացավ առավելության հասնել Միլոշ Ռաոնիչի նկատմամբ՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր: Մենախաղն ավարտվեց 5:7, 7:6 (7:5), 7:6 (11:9) հաշվով:

Եզրափակիչում Մարեյն ուժերը կչափի կա՛մ Նովակ Ջոկովիչի, կա՛մ Կեյ Նիշիկորիի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ