Էնդի Մարեյը վստահ հաղթանակ տարավ Նովակ Ջոկովիչի նկատմամբ՝ դառնալով Հռոմի մրցաշարի չեմպիոն

Ավարտվեց հռոմեական «Մասթերս-1000»-ի տղամարդկանց մենախաղը: Եզրափակիչում շոտլանդացի Էնդի Մարեյը 6:3, 6:3 հաշվով վստահ հաղթանակ տարավ 1-ին համար Նովակ Ջոկովիչի նկատմամբ՝ հողի վրա անցկացվող մրցաշարերում առաջին անգամ հաղթելով սերբ թենիսիստին:

Այս տիտղոսը Մարեյի 12-րդ «Մասթերսն» է մարզական կարիերայում: Ջոկովիչի նկատմամբ տարած հաղթանակը 10-րդն էր Մարեյի համար սերբ թենիսիտի հետ անցկացրած մենախաղերում(23 պարտության դիմաց) և միայն երկրորդն «Ուիմբլդոն-2013»-ից հետո:

Նշենք, որ Նովակ Ջոկովիչը դժգոհել է մրցավարի գործողություններից, ով հրաժարվել է դադարեցնել մենախաղն անձրևի ժամանակ. «Մրցավարը տարերքի մեջ էր: Նա շատ էր ցանկանում ցույց տալ, որ այստեղ որոշողն ինքն է: Ստացվեց, շնորհավորում եմ»:

Էնդի Մարեյ – Նովակ Ջոկովիչ. Գերֆանտաստիկ մատչ-փոինթ

Անմոռանալի խաղարկում

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ