Էնդի Մարեյը մարզական կարիերայի 37-րդ տիտղոսը նվաճեց

Շոտլանդացի թենիսիստ Էնդի Մարեյը Լոնդոնի մրցաշարի եզրափակիչում 3 սեթի արդյունքում առավելության հասավ Միլոշ Ռաոնիչի նկատմամբ՝ կարիերայում 5-րդ անգամ հաղթող դառնալով այս մրցաշարում:

Էնդի Մարեյը հաղթեց 6:7, 6:4, 6:3 հաշվով: Մենախաղը տևեց 2 ժամ 15 րոպե:

Նշենք, որ Էնդի Մարեյը դարձավ մրցաշարի պատմության միակ թենիսիստը, որին հաջողվել է 5 անգամ նվաճել հաղթողի կոչումը: Մրցաշարն անցկացվում է 1890 թվականից:

Այս տիտղոսը Մարեյի համար երկրորդն էր մրցաշրջանում և 37-րդը՝ մարզական կարիերայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ