Էնդի Մարեյը դուրս է եկել Ռիո-2016-ի եզրափակիչ

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը Ռիոյի Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում 6:1, 6:4 հաշվով հաղթանակ է տարել ճապոնացի Կեյ Նիսիկորիի նկատմամբ և դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ:

Այսպիսով, Էնդի Մարեյը դարձել է առաջին թենիսիստը աշխարհում, որ երկու Օլիմպիական խաղերում անընդմեջ դուրս է եկել թենիսի տղամարդկանց մենախաղի եզրափակիչ: Նախկինում, միայն կանանց պայքարում հանդես եկող Շտեֆի Գրաֆին է հաջողվել հանդես գալ 1988 և 1992թթ. եզրափակիչներում:

Այս հաղթանակով Մարեյը նաև ապահովել է իր համար 3-րդ Օլիմպիական մեդալը: Լոնդոնում մենախաղում հաղթանակից բացի թենիսիստը ևս մեկ մեդալ նվաճել է զուգախաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ