Էնդի Մարեյ. «Երբ պատժում են Շարապովայի նման մեկին, ես դրանում դրական բան եմ տեսնում»

Մեծ Բրիտանիայի առաջին ռակետ Էնդի Մարեյը պատասխանել է լրագրողի հարցին, թե երբևէ ունեցել է այնպիսի զգացողություն, որ մրցակիցը արգելված դեղեր է օգտագործել: Մեծ սաղավարտի երկակի մրցանակիրը անդրադարձել է  նաև ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի դրական դոպինգ թեստին:

«Պատահել է, երբ խաղացել եմ և մտածել մրցակցիս մասին. «Նա ընդհանրապես չի հոգնում»:  Դա իմ մոտ կասկածանք առաջացրե՞լ է: Այո՛, տարբեր շշուկներ են պտտվում:

Երբ պատժում են Շարապովայի նման մեկին, ես դրանում դրական բան եմ տեսնում, քանի որ եթե նման բան կատարվեր առանց աղմուկ բարձրացնելու, դա կնշանակեր, որ սպորտը լքում է մի մեծն մարզիկ:

Երբ ինչ-որ հետաքննություն է իրականացվում դոպինգ թեստի վերաբերյալ, ապա այդ մասին պետք է տեղեկացվի հրապարակավ և ինչքանով գիտեմ շուտով ուժի մեջ է մտնելու այդպիսի օրենք:

Կարծում եմ, որ սպորտը չպետք է թաքցնի ստախոսներին նույնիսկ եթե նրանք աստղեր են: Խոսք վերաբերում է և՛ ծախված խաղերին, և՛ դոպինգ թեստերին: Երբ նման խնդիրներ են առաջանում, սպորտը պետք է ներդնի իր ողջ ռեսուսրները դրա դեմ պայքարի համար»,-նշել է շոտլանդացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ