Էմերին՝ «Ռեալի» գլխավոր մարզի՞չ

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», եթե թիմը պարտվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ հաղորդում է AS-ը՝ հղում կատարելով Sky Sports Italia-ին:

Նշվում է, որ «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն Էմերիին խնդրել է ոչինչ չծրագրել հաջորդ մրցաշրջանի համար, քանի դեռ տեղի չի ունեցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Պերեսը պատրաստ է թիմի պարտության դեպքում պաշտոնանկ անել Զիդանին՝ նրա փոխարեն ակումբ հրավիրելով «Սևիլիայի» գլխավոր մարզչին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ