Էմերի. «Բեն Արֆա, դու Լիոնել Մեսին չես»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին դաստիարակչական զրույց է վարել թիմի կիսապաշտպան Ատեմ Բեն-Արֆայի հետ:

Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ն, իսպանացին կոչ է արել ֆրանսիացի ֆուտբոլիստին ավելի տքնաջան աշխատել մարզումների ժամանակ և դադարարել եսասեր լինել:

«Ատեմ, դու Լիոնել Մեսին չես: Միայնակ գնդակները խլելը քո ուժերի սահմաներում չէ»,-ասել է մասնագետը Արֆային մարզման ժամանակ:

Հիշեցնենք,որ  Բեն Արֆան նախորդ մրցաշրջանի Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից էր, իսկ վերջին ժամանակներս չի հայտնվում նույնիսկ թիմի հայտացուցակում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ