Ըմբշամարտի ԵԱԱ. Խումարյանը հաջորդ փուլում է, Բաղդասարյանը պարտվել է առաջին փուլում

Ֆրանսիայի Մակոն քաղաքում սկսված ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում մեկնարկել են երեք հայ ըմբիշներ:

Մինչև 60 կգ քաշային կարգում Գևորգ Խումարյանը ժամանակից շուտ 10-0 հաշվով ջախջախել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Կամարիդին Զանիդինովին: 1/8 եզրափակչում նա կմրցի Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Խրուշինի հետ:

Մինչև 74 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Բաղդասարյանը 5-2 հաշվով պարտվել է Ռումինիայի ներկայացուցիչ Ջորջ Վլադ Մարիեային ու չի կարողացել դուրս գալ 1/8 եզրափակիչ: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար, եթե ռումինացի ըմբիշը հասնի եզրափակիչ:

Ավելի վաղ Սերգեյ Սիմոնյանը պարտության էր մատնել ադրբեջանցի Զիյադ Զեյնալովին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ