Էմանուելե Ջակերինին վերադառնում է Իտալիա

«Սանդերլենդի» կիսապաշտպան Էմանուել Ջակերինին վերադառնում է իտալական Սերիա Ա:

Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նապոլիի» կազմում: 31-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը իտալական ակումբ կկազմի 2 մլն եվրո:

Նշենք, որ «Նապոլին» Ջակերինիին առաջարկել է 3 տարվա պայմանագիր ՝ տարեկան 1.5 մլն եվրո աշխատավարձով:

Ավելացնենք, որ 2015/16 մրցաշրջանում Ջակերինին վարձավճարով հանդես եկավ «Բոլոնիայի» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ