Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանն առաջին հաղթանակները տոնեցին

Ռիգայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 2-րդ տուրն ավելի հաջող էր Հայաստանի պատվիրակների համար, որոնք 2 հաղթանակ տարան:

Մրցաշարում իրենց առաջին հաղթանակները տոնեցին Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը: Էլինան առավելության հասավ ռուսաստանցի միջազգային վարպետ Ելենա Սեմյոնովայի նկատմամբ, իսկ Մարիան հաղթեց լատվիացի Մարիա Նիկոլաևային:

Լիլիթ Մկրտչյանը կրկին ոչ-ոքի խաղաց: Նրա մրցակցուհին սերբ միջազգային վարպետ Լիլիա Դրջևիչն էր: Վրացի գրոսմայստեր Բելա Խոթենաշվիլու հետ պարտիայում մեկնարկում հաղթանակ տարած Լիլիթ Գալոյանը հաշտություն կնքեց:

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը 1,5-ական միավորով հետապնդում են աղյուսակը գլխավորող 12 շախմատիստուհիներին: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը վաստակել են մեկական միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ