El Pais. Մոուրինյոն նախնական պայմանագիր է կնքել «Յունայթեդի» հետ

Մադրիդի «Ռեալի» ու Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախնական պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հայտնում է իսպանական El Pais պարբերականը։

Ինչպես հաղորդվում է, մինչև մայիսի 1-ը վերջնական պայմանագիր չստորագրելու դեպքում «Յունայթեդը» պարտավոր է պորտուգալացուն վճարել 5 միլիոն ֆունտ փոխհատուցում։ Իսկ եթե մինչև հունիսի 1-ը պայմանագիրը չկնքվի, Մոուրինյոն «Յունայթեդից» ևս 10 միլիոն ֆունտ կստանա։

Իսկ եթե Մոուրինյոն մտափոխվի ու հրաժարվի պայմանագիր ստորագրել, ապա նա պետք է փոխհատուցում վճարի ակումբին։ Սակայն թե ինչքան կկազմի այդ փոխհատուցումը, չի նշվում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ