Էլ Կլասիկոյի ժամանակ «Բարսելոնայի» երկրպագուները Կրույֆին նվիրված պերֆորմանս կանեն

«Բարսելոնան» որոշել է հերթական անգամ հարգանքի տուրք մատուցել կյանքից հեռացած Յոհան Կրույֆին՝ այս անգամ դա անելով Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ։

Երկրպագուները, ձեռքներում պահելով հատուկ թղթերը, ողջ մարզադաշտում պերֆորմանս կստեղծեն՝ «Շնորհակալ ենք, Յոհան» գրառմամբ, հայտնում է կատալոնացիների պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ կյանքի 68-րդ տարում քաղցկեղից մահացավ լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրույֆը, ով նաև «Բարսելոնայի» լեգենդն է համարվում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ