«Էլ կլասիկոն» կսկսվի լռության րոպեով

Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի նշան Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների հիշատակի հարգանքի՝ հայտնում է Sky Sports-ը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Կոլումբիայում ավիավթար է տեղի ունեցել, որին զոհ է դարձել բրազիլական «Շապիկոենսե» ֆուտբոլային ակումբը:

«Յուրաքանչյուր օր հարյուրավոր ֆուտբոլիստներ օգտվում են մեքենայից, ավտոբուսից, գնացքից ու ինքնաթիռից: Նրանք միշտ այսպիսի ռիսկի տակ են: Մենք ուզում ենք մեր աջակցությունն ու ցավակցությունը հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին»,- ասել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ